Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիների Ռուսաստանում գտնվելու կարգի մասին

ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիների Ռուսաստանում գտնվելու կարգի մասին

2015 թ փետրվարի 27-ին Ռուս հայկական տեղեկատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության և իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների միջև  “ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների գտնվելու կարգը” թեմայով: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Արթուր Մանասերյանը:  Հանդիպման ընթացքում  քննարկվել են ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների գտնվելու կարգի փոփոխություններին վերաբերվող հարցեր:

2015թ. հունվարի 2-ին ուժի մեջ է մտել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը(ԵՏՄ) միանալու մասին Պայմանագիրը, ինչի արդյունքում փոփոխվել է  ՀՀ քաղաքացիների՝ ՌԴտարածքում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգը: Հանդիպման ընթացքում Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչները պատասխանել են նաեւ ՀՀ քաղաքացիների նկատմամաբ Ռուսասատանի տարածք մուտքի արգելքը հանելու գործընթացին առընչվող հարցերին:

Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները պնդում են, որ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտք գործելու կարգը փոփոխության չի ենթարկվել: Փոխվել են միայն նրանց աշխատանքային գործունեությունը կարգավորող օրենքները:

ՌԴ միգրացիոն ծառայության օտարերկրա քաղաքացիների հրավերների և վիզաների տրամադրման բաժանմունքի պետ Նիկոլայ Բիչկովը շեշտել է, որ ՀՀ քաղաքացիներին հարկավոր չէ ստանալ որևէ փասթաթուղթ աշխատանքային գործունեություն ծավալելու համար: Աշխատանքի իրավունք և պատենտ ստանալու անհրաժեշտություն ևս ՀՀ քաղաքացիները չունեն: Աշխատանքային գործունեությունը ծավալվում է աշխատանքային կամ իրավա-քաղաքացիական պայմանագրի հիման վրա:

Նա ՀՀ  այն քաղաքացիներին. ովքեր ժամանում են ՌԴ աշխատելու նպատակով, խորհուրդ տվեց մուտքի անցակետում միգրացիոն քարտում նշել,  որ այցի նպատակը աշխատանքային գործունեությունն է:Այս դեպքում ՀՀ քաղաքացին 30 օրվա ընթացքում ազատվում է հաշվառման կանգնելու պարտավորությունից:

ՌԴ տարածքում  օրինական կարգով գտնվելու համար ՀՀ քաղաքացուն անհրաժեշտ է կնքել աշխատանքային պայմանագիր գործատուի հետ:: Այս պարագայում ՀՀ քաղաքացու գրանցման հետ կապված հարցերով պետք է զբաղվի գործատուն: Ըստ օրենքի գործատուն պարտավորվում է նաեւ զբաղվել ՀՀ քաղաքացու միգրացիոն հաշվառման և ՌԴ տարածքում գտնվելու ժամկետի երկարացման հարցերով:

Դաշնային միգրացիոն ծառայության օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքների կազմակերպման բաժանմունքի ղեկավարի տեղակալ Նադեժդա Վորոնինան հայտարարեց, որ իրավախախտների ցուցակում հայտնված քաղաքացիները կամ նրանց ներկայացուցիչները կարող են դիմել ՌԴ միգրացիոն ծառայություն կամ այն պետական մարմին, որը կայացրել է հայաստանի քաղաքացու նկատմամաբ մուտքի արգելք սահմանելու որոշումը,   այն վերանայելու խնդրանքով: Այս դեպքում բոլոր դիմումները ուսումնասիրվում են անհատական կարգով:

Միգրացոին ծառայության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարեցին, որ ՌԴ տարածքում աշխատանքային պայմանագրի հիման վրա գործունեություն ծավալող ՀՀ ցանկացած քաղաքացի և նրա ընտանիքի անդամները, ովքեր նույնպես գտնվում են ՌԴ-ում, օգտվում են նույն իրավունքներից:

http://www.youtube.com/watch?v=H0q6uKPbN0A

Մեջբերումներ անելիս հղումը RUSARMINFO-ին պարտադիր է:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …