ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ու ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն այսօր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետույթան կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը:
Արձանագրությունը ենթադրում է երկկողմ միջազգային-իրավական հիմքերի համապատասխանեցում 2014թ. մայիսի 29-ին ստորագրված Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի դրույթների հետ: Մասնավորապես, ենթադրվում է չմաշակված ալմաստների առևտրի հարցերի բացառումը Համաձայնագրից, քանի որ նշյալ հարցը կարգավորվում է ԵԱՏՄ-ի մասին համաձայնագրով:
Փաստաթուղթը ենթադրում է նաև Ռուսաստանից Հայաստան նավթամթերքների և բնական գազի արտահանման մաքսատուրքերից անժամանակ ազատում:
ՌԴ Էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունից RUSARMINFO-ին հայտնել են, որ արտահանման մաքսատուրք չկիրառելու մասին որոշումը նախկինում ընդունվում էր տարեկան կտրվածքով, իսկ նախատեսված փոփոխություններից ելնելով նավթամթերքներն ու գազը Հայաստան կմատակարարվեն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից որևէ մեկը չորոշի փոխել այդ դրույթը կամ չեղյալ հայտարարել համաձայնագիրը: Էներգետիկայի նախարարությունում նշել են նաև, որ փաստաթուղթը չի ենթադրում գազի գնի վերանայում: