Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Պուտինին նամակ գրած պատգամավորը ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պուտինին նամակ գրած պատգամավորը ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Կոմունիստական կուսակցության քարտուղար Սերգեյ Օբուխովը և ՌԴԿԿ ԿԿ նախագահի տեղակալ Վալերի Ռաշկինը դիմել են ՌԴ նախագահ Վ.Պուտինին և ԱԳ նախարար Ս.Լավրովին`առաջարկելով չեղյալ հայտարարել Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության և Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը: Առաջարկի հեղինակներից Վալերի Ռաշկինը RUSARMINFO — ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է նախագահին դիմելու նպատակի և այն մասին, որ ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է առաջարկը որպես իրատեսական և հավասարակշռված, ու մոտ ժամանակներս այն կմշակի ՌԴ պաշտոնական դիրքորոշումն այս հարցում: Հայաստանը պետք է մասնակցի Մոսկվայի պայմանագրի չեղարկման գործընթացին, ինչպես և պայմանագրի ստորագրման արդյունքում Թուրքիային անցած տարածքների հետագա բաշխման ընթացքին:

Վալերի Ֆյոդոորի Ռաշկին – ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴԿԿ ԿԿ անդամ ՌԴ նախագահին և ԱԳ նախարարին ուղարկված նամակի հիմք է հանդիսացել այն, որ մենք չենք ընկալում այն քաղաքականությունը, որը վարում է Էրդողանը որպես Թուրքիայի նախագահ իր թիմի հետ միասին: Այն երկակի չափանիշները, որոնք արտահայվտած են իր ելույթներում, պաշտոնական հայտարարություններում և դիրքորոշումներում ոչ միայն մեզ նյարդայնացնում են, այլև անհանգստացնում: Կա 1921թ.-ի մարտին կնքված պայմանագիրը: Այո, այն կնքել է Ռուսաստանը, խորհրդային իշխանությունն այն ժամանակ թույլ դիրքեր ուներ, և խաղաղություն էր անհրաժեշտ: Եվ մենք համաձայնեցինք, որպեսզի երեք շրջան մտնի Թուրքիայի կազմի մեջ: Բայց ես, օրինակ, չեմ համարում, որ դա անփոփոխ է: Հայրենական Մեծ պատերազմից հետո Ստալինը բարձրացրեց այն վերանայելու հարցը: Նրա մահը կասեցրեց այդ հարցի վերանայումը, իսկ հետո էլ այն չքննարկեցին: Կարծում եմ, ժամանակն է սթափեցնել Էրդողանին իր երկակի չափանիշներով: Պետք է խստիվ դնել այդ պայմանագրի չեղարկման հարցը: Նստել բանակցային սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչպես կարելի է վերակառուցել աշխարհը, որպեսզի մյուս պետությունները ևս գոհ լինեն: Այդ թվում նաև` Հայաստանն ու Վրաստանը: Լսեք, Արարատը միշտ էլ եղել է Հայաստանի կազմում: Արարատը սուրբ լեռ է: Ինչու՞ է այն ասյօր Թուրքիայի կազմում և ինչու՞ որևէ մեկն այդ հարցը չի բարձրացնում: Եկեք դա քննարկենք, այդ թվում նաև` Ռուսաստանի, Թուրքիայի և այդ գործընթացի մյուս մասնակիցների հետ միասին: Այդ իսկ պատճառով էլ մենք դիմել ենք նախագահին և ՌԴ ԱԳՆ-ին: Արտաքին գերատեսչությունն արդեն արձագանքել է` նշելով, որ սա լուրջ հարց է, իրատեսական և հավասարակշռված: Եվ նրանք կմշակեն տեսակետ այս հարցի շուրջ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …