Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Մոիսեյ Գելման. ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն հարկադրված է վաճառել հայաստանյան դուստր ձեռնարկությունները

Մոիսեյ Գելման. ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն հարկադրված է վաճառել հայաստանյան դուստր ձեռնարկությունները

Հրազդանի ՋԷԿ-ը կվաճառվի, գործարքի մանրամասները հայտնի կդառնան երկու օրից միայն: Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Բոլոր փաստաթղթերն ուսումնասիրված են, երկու օրից մենք հանդես կգանք հանրության համար հայտարարությամբ: Կհայտարարվեն գործարքի մանրամասներն ու նոր սեփականատերը»:

Դուստր ձեռնարկության վաճառքի մասին տեղեկությունը հաստատել է նաև ԻՆՏԵՐ-ՌԱՕ-ի մամլո քարտուղար Նիկոլայ Գորելյովը, ով չի ցանկացել բացահայտել ակտիվի վաճառքի պատճառը` խորհուրդ տալով սպասել գործարքի ավարտին:

Հրազդանի ՋԷԿ-ի վաճառքի որոշումը կայացվել է ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը դարձել է ոչ շահավետ, — ասում է «Промышленные ведомости» թերթի գլխավոր խմբագիր Մոյիսեյ Գելմանը:

Խոշոր ընկերությունների հետ հարաբերություններում Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում երկրի շահերը, և պետական սեփականության` այս պարագայում 2004-ին ռուսաստանյան ընկերությանը փոխանցած Հրազդանի ՋԷԿ-ի հարցի շուրջ տրամաբանական ավարտը կլիներ դրա վերադարձը Հայաստանին, որպեսզի ԻՆՏԵՌ ՌԱՕ-ն մարի իր իսկ ղեկավարման ընթացքում հավաքված պարտքը, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել Գելմանը:

Նշենք, որ ՋԷԿ-ի վաճառքի մասին տեղեկության տարածումից առաջ, NASDAQ OMX Հայաստան ֆոնդային բորսայում դադարեցվել է Հրազդանի էներգետիկ ընկերության բաժնետոմսերի վաճառքը: Այդպիսով, ընկերությունը հեռացել է ֆոնդային բորսայից:

Հիշեցնենք, որ Հրազդանի ՋԷԿ-ը Հայաստանիէներգահամակարգում հավասարակշռությունը պահող կայանի դեր էկատարում` արտադրելով էլեկտրաէներգիա միայն ներքին շուկայի պակասուրդիառաջացման դեպքում, ինչպես ձմեռային սեզոնին, այնպես էլ Հայկական ԱԷԿ-ի պրոֆիլակտիկ վերանորոգման և վառելիքով ապահովման ժամանակ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …