Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք պատմաբանների հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ կարող է հետ կանչել Մոսկվայում Թուրքիայի դեսպանին: Խնդիրը, իհարկե, Ռուսաստանի դիրքորոշումն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Նախագահն ասել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է այդ հարցը և նշել, որ նա դժգոհ է: Նրա խոսքով, մենք լավ հարաբերությունների մեջ ենք Մոսկվայի հետ, երկու նախագահները լավ հասկանում են իրար, սակայն այս հարցում մենք չենք կարող գնալ փոխզիջման: Էրդողանը նշել է, որ հարկ եղած դեպքում հետ կկանչվի Մոսկվայում Թուրքիայի դեսպանին, և այդ երկրի հետ հարաբերությունների մակարդակը կնվազեցվի մինչև հյուպատոսարանի կամ էլ գործերի ժամանակավոր հավատարմակատարի մակարդակի», — ասել է Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը ներկա պատմաբան Մուսթաֆա Արմաղանը: