Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Եվգենի Կասպերսկի. մրցանակից հանձնումից հետո առաջին հարցազրույցը ЕXCLUSIVE RUSARMINFO

Եվգենի Կասպերսկի. մրցանակից հանձնումից հետո առաջին հարցազրույցը ЕXCLUSIVE RUSARMINFO

Այսօր Սերժ Սարգսյանը Եվգենի Կասպերսկուն հանձնել է մրցանակ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում ներդրած ավանդի համար:

RUSARMIFO-ին տված բացառիկ հարցազրույցում Եվգենի Կասպերսկին պատմել է Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին և ներկայացրել է նաև երկրի IT ապագայի շուրջ իր տեսլականը:

-​ Պատմեք, խնդրում եմ, թե ինչ հարաբերություններ ունեք Հայաստանի հետ և ինչ ծրագրեր եք իրականացնում այնտեղ:

-​ Հայաստանի հետ համագործակցում ենք վաղուց և հիմնարար, սերտ կապեր ունենք համալսարանների հետ: Դեռևս 2009-ին համագործակցության հուշագիր ստորագրեցինք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ: Մենք մեծ հաճույքով օգնում ենք հայ ուսանողներին մասնագիտանալ կիբերանվտանգության ոլորտում: Օրինակ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վաղուց արդեն «Կասպերսկու ակադեմիա» ծրագրի մասնակիցն է: Այս բուհի հետ մենք շատ ավելի սերտ ենք համագործակցում, հաստատության ներքո գործում են մեր կրթական ու որակավորման կենտրոնները: Պարբերաբար իրականացնում ենք ուսանողական գիտաժողովներ և սեմինարներ ադմինիստրատորների և IT մասնագետների համար: Մոտ օրերս` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին, Հայաստանում դասախոսություններով հանդես կգա մեր ռուսաստանյան հետազոտական կենտրոնի տնօրեն Սերգեյ Նովիկովը:

-​ ՀՀ նախագահի վարչակազմի ղեկավարի խոսքով, ընտրությունը եղել է բարդ: Ի՞նչ եք կարծում, որ փաստարկն է եղել որոշիչ Ձեր ընտրության հարցում:

-​ Շնորհակալ եմ ընտրության համար, դա ինձ համար մեծ պատիվ է: Ընդհանրապես, դա տարբեր գործոնների միասնություն է: Չեմ ցանկանում չափից ավելի գովաբանել ինքս ինձ, բայց ներկա դրությամբ աշխարհում մենք ունենք լավագույն տեխնոլոգիաներն ու ապրանքները կիբերանվտանգության ոլորտում: Այդ է պատճառը, որ ընտրում են մեզ: Մենք ակտիվորեն ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիաների մեջ, փորձագիտական դաշտում, մեր բիզնեսը հաջողությամբ ընդարձակվում է գլոբալ մակարդակում, մենք կայուն ընկերություն ենք, որին վստահում են:

-​ Ի՞նչն էր առավել բարդ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման հարցում: Ի՞նչ մակարդակի վրա է ներկայումս գտնվում Հայաաստանի ՏՏ ոլորտն ու ի՞նչ ապագա ունի այն:

-​ Տեղեկատվական տեխնոլոգիաները ծայրահեղ անհրաժեշտ են ժամանակակից տնտեսության զարգացման համար: Հայաստանում մենք տեսնում ենք, որ IT նախաձեռնությունները ստանում են պետական հոգածություն, ես դա համարում եմ շատ դրական երևույթ: Մեր ոլորտում` տեղեկատվական անվտանգության հարցում, մեծ է հետաքրքրությունը առաջնակարգ փորձի և ոլորտի ձեռքբերումների հանդեպ: Երկրում կան լավ ՏՏ մասնագետներ: Այնպես որ համոզված եմ, որ Հայաստանի IT ոլորտն ունի լավ հեռանկարներ:

Հիշեցնենք, որ Եվգենի Կասպերսկին դարձել է առաջին ռուսաստանցի IT մասնագետը, ով ստացել է ՀՀ նախագահի մրցանակը: Նշենք, որ մրցանակը հիմնադրվել է 2009-ին և մինչև օրս այն չունի իր նախադեպն աշխարհում: Տարբեր տարիների մրցանակակիրների շարքում են եղել «Intel» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը, «Apple Computer»-ի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, «Synaptics» ընկերության նախագահ Ֆեդերիկո Ֆաջին, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:

 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …