Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ադրբեջանի հեռանկարները Թուրքիային աջակցելու շուրջ Ալիևի հայտարարությունից հետո

Ադրբեջանի հեռանկարները Թուրքիային աջակցելու շուրջ Ալիևի հայտարարությունից հետո

Այսօր Բաքվում կայացավ Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլիի հետ: Փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հանդես եկան հայտարարությամբ: Ադրբեջանի նախագահը նշեց, որ Թուրքիայի վարչապետի այցը խորհրդանշում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամությունն ու եղբայրությունը:

«Բոլոր հարցերում երկու երկրներն էլ հանդես են գալիս միասնական դիրքերից: Մենք սատարում ենք և կսատարենք միմյանց: Հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, և այս այցը կարևոր դերակատարում կունենա դրանց զարգացման գործում», — հայտարարել է Ալիևը:

«Ադրբեջանը մեր հոգին է: Մենք ընդարձակ կապեր ունենք, աշխարհի պետություններից որոնք են այնքան մտերիմ, որքան Թուրքիան և Ադրբեջանը», — պատասխան խոսքով հանդես է եկել Թուրքիայի վարչապետը:

Իլհամ Ալիևի հայտարարությունը փորձ է` ցույց տալու Թուրքիայի հանդեպ իր հավատարմությունը, — ասում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը:

«Բայց դա Ադրբեջանի մոտ շատ անհամաչափ է ստացվում, քանի որ չի կարելի երկու աթոռի վրա նստել: Պետք է ընտրություն կատարել: Եթե Ադրբեջանը Թուրքիայի կողմը բռնի, ապա կարող է մոռանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Ադրբեջանի ապագան էլ այդ պարագայում բավականին խավարոտ կլինի», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսանդրովը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլիի այցը Ադրբեջան նրա առաջին օտարերկրյա շրջագայությունն է Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …