Sunday , 19 February 2017
ruenam
Download Free Designs http://bigtheme.net/ Free Websites Templates
Home / Նորություններ / Սիցիլիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը

Սիցիլիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը

Ապրիլի 21-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ընդունված բանաձևում Սիցիլիան իր աջակցություն է հայտնում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայ ժողովրդի պայքարին՝ հանուն պատմական իրողության հաստատման: Բանաձևի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն, Դ’Ազերո Անտոնինոն, Պապալե Ալֆիոն և Գրասսո Բեռնադետտե Ֆելիչեն:

Բանաձևի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս 2015թ. նոյեմբերի վերջին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի Պալերմո այցի շրջանակներում Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի հետ տեղի ունեցած հանդիպմանը:

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը աշխարհի հնագույն խորհրդարաններից է (հիմնվել է 1097թ.) և Իտալիայի ինքնավար շրջանների այլ խորհրդարանների համեմատ ամենալայն լիազորություններն ունի:

Ներկա դրությամբ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի 22 երկրների կողմից: Նշենք, որ առաջնամարտիկը Ուրուգվայն էր 1965թ.-ին: Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000թ.-ին:

տես նաեւ

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի ...

Leave a Reply

Войти с помощью: 
error: Content is protected !!