Monday , 16 January 2017
ruenam
Download Free Designs http://bigtheme.net/ Free Websites Templates
Home / Հարցազրույց / Ալեքսեյ Մարտինով. «Եկել է պատմական որոշում կայացնելու ժամանակը՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման շուրջ »

Ալեքսեյ Մարտինով. «Եկել է պատմական որոշում կայացնելու ժամանակը՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման շուրջ »

Մայիսի 5-ին Հայաստանի կառավարությունը կքննարկի Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը, որի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը: Նիստին այն կներկայացնի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի կառավարության որոշումը վճռորոշ է երկրի խորհրդարանի համար, որն էլ պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին վերջնական որոշումը, – ասում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

«Եկել է ժամանակը Լեռնային Ղարաբաղի ճանաչման պատմական որոշման համար: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի սանձհարմամբ խախտեց հրադարարի ռեժիմը, ստատուս-քվոն սկզբունքայնորեն փոխվեց: Նոր իրականությունում Լեռնային Ղարաբաղը կճանաչվի ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս երկրների կողմից », —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսեյ Մարտինովը:

Ըստ փորձագետի՝ այն պնդումները, թե անկախության ճանաչումից հետո կսկսվի պատերազմ, ճշմարտացի չեն, քանի որ ապրիլի սկզբին Ղարաբաղում արդեն տեղի է ունեցել պատերազմ, և այն այսօր էլ շարունակվում է:

«Ղարաբաղի ճանաչումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Հենց այդ քայլը կկասեցնի Լեռնային Ղարաբաղում հնարավոր պատերազմի վերսկսումը և կդառնա ղարաբաղյան հակամարտության կարագավորման ապահով երաշխիք», – նշել է Ալեքսեյ Մարտինովը:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը լարվեց ապրիլի 1-ից 2-ի գիշերը: Ապրիլի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբերի ղեկավարների մոսկովյան հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց ժամանակավոր հրադարարի շուրջ:

տես նաեւ

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի ...

Leave a Reply

Войти с помощью: 
error: Content is protected !!