Вторник , 19 марта 2024
amru
Главная / Без рубрики / Թուրքիայի եռակողմ սիրախաղն ըստ փորձագետների կարծիքների

Թուրքիայի եռակողմ սիրախաղն ըստ փորձագետների կարծիքների

Թուրքիան, հետաքրքրություն ցուցաբերելով Եվրասիական տնտեսական միության շուրջ, փորձում է ճնշում գործադրել Արևուտքի վրա: Այս մասին «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Սակայն նա նշել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՏՄ-ին դեռևս իրատեսական չէ: Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում գլխավոր աջակիցներից մեկը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է: «Չի բացառվում, որ Թուրքիան ունի որոշ ծրագրեր Եվրոպական միություն ինտեգրվելուց հրաժարվելու վերաբերյալ, և նա կարող է փոխել իր ուղին դեպի Եվրասիական միություն, սակայն դա ապագայի հարց է», — նշել է Սաֆրաստյանը: Արևելագետի կարծիքով, Թուրքիան փորձում է ցույց տալ Արևուտքին, որ ունի այլընտրանքային ուղիներ: «Թուրքիայի ղեկավարության հաշվարկներով, Արևելքը պետք է ավելի շատ ուշադրություն ցուցաբերի երկրին համագործակցության հարցերում», — եզրափակել է Սաֆրաստյանը: Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը հիշեցրել է, որ հենց Նազարբաևն է առաջին անգամ բարձրաձայնել ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցը, այդ առաջարկը նա կապում էր Միության ընդլայնման հետ: Սակայն, Ղազախստանի ղեկավարի հայտարարությունը մինչ օրս պաշտոնապես չի հաստատվել Թուրքիայի ղեկավարության կողմից: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դա ավելի շատ Ղազախստանի նախագահի ցանկությունն է: Ես կասկածում եմ, որ Թուրքիան իրոք հետաքրքրված ԵՏՄ-ին անդամակցելու հարցով», — ասել է Զատուլինը: Փորձագետի կարծիքով, դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան իր ազդեցության գոտին է ձևավորում, դա լինելու է Թրքական պետությունների միություն, որի հիմքում ընկած է էթնիկ բարեկամության գաղափարը: «Հասկանալի է, որ այս պարագայում ԵՏՄ-ն չի համապատասխանում Թուրքիայի գաղափարներին կամ էլ ձգտումներին:  ԵՏՄ-ի հիմքում ոչ թե էթնիկ բարեկամության գաղափարն  է, այլ պատմական, մշակութային, աշխարհագրական նմանությունը, ինչպես նաև տնտեսական բաղադրիչը», — եզրափակել է Զատուլինը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …