Здравствуйте! Это еще большой вопрос, сыграла ли эфирная вражда от 23 октября против Армении или в ее пользу. Дестабилизирует ли Армению подобная люстрация ненависти, как казалось пропагандирующим эту ненависть, или, наоборот, иммунизирует ее, поскольку то, что выплескивалось с этой платформы, в том числе и с продажным участием армянина, было не чем иным, как доставкой гражданам Армении высокой дозы иммунитета, предупреждающего, каких внешних вирусов нужно на самом деле остерегаться. С другой стороны, в той же мере нужно опасаться и вспыхивающих со стороны Армении контратак, напрасно утверждая преимущество медиа-диверсантов в гибридных атаках и забывая, что по индексу свободы человека именно мы стали лидером региона, а в мире 26-ыми — против 131-го места Азербайджана, 130-го Турции, 119-го России. Так что, если российский эксперт в этой передаче страстными усилиями ведущей анонсировал сдачу Сюника, значит, поставки французского высокотехнологичного вооружения Армении попали в цель. И цель эта – не просто приобретение оружия, более значимо обучение и подготовка наших солдат к обороне армянских гор – то, что может вывести из себя многих, что и произошло в российском эфире 23 октября. А сегодня нам очень нужно посмотреть, кто и как выходит из себя, когда речь идет о нашей идентичности и самоуправлении… Удачи!
Нвер Мнацаканян
Մեծ հարց է, հոկտեմբերի 23-ի եթերային թշնամանքը Հայաստանի դեմ էր, թե՝ օգտին․ ատելության այդօրինակ լյուստրացիան Հայաստանն ապակայունացնում է, ինչպես թվում էր այդ ատելությունը քարոզողներին, թե՝ հակառակը, իմունացնում, որովհետև այն, ինչ հորդում էր այդ հարթակից նաև հայի ծախու մասնակցությամբ, ոչ այլ ինչ էր, քան բարձր դոզայով իմունիտետի առաքում Հայաստանի քաղաքացիներին, թե արտաքին ինչպիսի վիրուսներից է պետք իրականում զգուշանալ։ Մյուս կողմից նույնչափ զգուշանալ է պետք Հայաստանից բռնկվող հակահարձակումներից, իզուր հաստատելով մեդիա դիվերսանտների առավելությունը հիբրիդային գրոհներում, մոռանալով, որ մենք հենց մարդու ազատության ինդեքսով ենք դարձել տարածաշրջանի առաջատարը, իսկ աշխարհում 26-րդը՝ Ադրբեջանի 131-րդի, Թուրքիայի 130-րդի, Ռուսաստանի 119-րդի դիմաց։ Այնպես որ, երբ նույն հաղորդման ռուս էքսպերտը Սյունիքի հանձնման անոնս էր անում այդ հաղորդումը վարողի կրքոտ ջանքերով, նշանակում է ֆրանսիական բարձր տեխնոլոգիական սպառազինության մատակարարումը Հայաստանին խփել է նշանակետին․ և նշանակետը միայն զենքի պարզ ձեռք բերումը չէ․ ավելի նշանակային է մեր զինվորներին կրթելն ու պատրաստելը հայկական լեռների պաշտպանությանը։ Այ, ինչը կարող է հունից հանել շատերին, ինչն էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ի ռուսական եթերում։ Իսկ մեզ այսօր շատ է պետք տեսնել, թե ով և ինչպես է հունից դուրս գալիս, երբ խոսքը մեր ինքնության ու ինքնավարության մասին է․․․
Նվեր Մնացականյան
