Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Երևի ավարտվել է հեռուստատեսությունների նոր տարվա տրամադրության գլխավոր գործընկերը լինելու դարաշրջանը, հակառակ դեպքում ինչ անուն դնել խորհրդային մշակութային անցյալի այսպիսի տոտալ շահագործմանը։ Վախենամ այսպես մենք այլևս մատնում ենք մեր ապրելիք դատարկությունն ու որևէ արժեք ստեղծելու անընդունակությունը։ Ծառայողական սիրավեպն ու ճակատագրի հեգնանքը փայլուն ֆիլմեր են, և հավանաբար այդպիսին էլ կմնան. բայց ով կմտածեր, որ հենց այդ ֆիլմերն են դառնալու մեր ներկայի միակ փրկիչները. իսկական հեգնանքն, ահա այստեղ է, երբ հայկական եթերի սերիալահումորային գռեհկաբանությունը մատուցվում է տոնական հրավառությամբ, իսկ անհնազանդ մանկուրտներին պարտադրվում խորհրդային կարոտախտը։ Կարելի է այսպես շարունակել. իհարկե, կարելի է անգամ ապրել առանց ստեղծագործ հանրույթի, միայն թե ճիշտ կլինի օրհներգի գլխագրից հանել կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու մոնթեական երազանքը… Հաջողություն:
Նվեր Մնացականյան