Здравствуйте! Бывший премьер-министр Грузии, миллиардер Бидзина Иванишвили со своего личного счета перевел один миллиард евро на строительство технологического университета в Кутаиси. Строительство уже идет, в нем участвуют и швейцарские специалисты. Технологический центр для 60 тысяч студентов откроется уже в 2019 году. Такие ставки, как правило, делают люди, имеющие абсолютную власть, которым свойственно величие вложения своих средств в будущее страны, и поэтому само государство они видят за пределами столицы. При этом, Иванишвили своим миллиардным поступком не только напоминает о своей незаменимости в политической элите, но и конкретными действиями подтверждает свою преданность концепции развития Грузии. Несколько лет назад, автор одного из аналогичных проектов в Армении предлагал разгрузить Ереван и, наконец, остановить порочный маховик развития «города-государства». Армянский архитектор предлагал провозгласить второй город республики студенческим: перенести в Гюмри не только некоторые столичные вузы, но и министерство образования и науки. Кстати, смелый проект по превращению одного из древнейших городов Армении в интеллектуальный центр породил соблазн таких же смелых инвестиций. Но поскольку армянский архитектор не был Иванишвили и, безусловно, не имел авторитета и веса миллиардера, его с легкостью забросали камнями и даже обвинили в предательстве в вопросе развития Армении. На днях я встретился с этим архитектором: он так восхищался научно-образовательным взлетом грузинской мечты стоимостью в миллиард долларов, что создавалось ощущение, как будто сбылась его армянская мечта… Удачи!
Բարեւ Ձեզ: Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իր սեփական հաշվեհամարից մեկ միլիարդ եվրո է տրամադրել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարան կառուցելու համար։ Շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են. ներգրավված են նաև շվեյցարացի մասնագետներ։ Արդեն 2019 թվականին Քութաիսին կունենա շուրջ 60 հազար ուսանողի համար նախատեսած տեխնոլոգիական կենտրոն։ Այսպիսի խաղադրույքներ սովորաբար անում են բացարձակ իշխանություն կրող անհատները, որոնք իրենց հարստությունը պետության ապագայում ներդնելու մեծությունն ունեն, և հենց դրա համար էլ պետություն ասվածը նաև մայրաքաղաքից դուրս են տեսնում։ Ընդ որում, Իվանիշվիլին իր միլիարդանոց քայլով ոչ միայն հիշեցնում է քաղաքական էլիտայում իր անփոխարինելիության մասին, այլև կոնկրետ մասնակցությամբ է հաստատում Վրաստանի զարգացման կոնցեպտին իր հավատարմությունը։ Տարիներ առաջ, Հայաստանում նմանատիպ մի նախաձեռնության հեղինակ նույնպես առաջարկում էր բեռնաթափել Երևանը, կանգնեցնել վերջապես քաղաք֊պետության արատավոր թափանիվը։ Հայ ճարտարապետը բավականին հստակ հաշվարկներով առաջարկում էր հանրապետության երկրորդ քաղաքը հռչակել ուսանողական. Գյումրի տեղափոխել ոչ միայն երևանյան որոշ բուհեր, այլև կրթության ու գիտության նախարարությունը։ Ի դեպ, Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկը ինտելեկտի երկրորդ կենտրոնը դարձնելու համարձակ նախագիծը նույնքան համարձակ ներդրումների գայթակղություն էր առաջացնում։ Բայց քանի որ հայ ճարտարապետը Իվանիշվիլի չէր և բնականաբար չուներ վրացի միլիարդատիրոջ թափն ու կշիռը, նրան շատ հեշտությամբ քարկոծեցին, անգամ մեղադրելով Հայաստանի առաջընթացին դավաճանելու մեջ։ Օրերս հանդիպեցի այդ ճարտարապետին ՝ այնպես էր հիանում վրացական երազանքի միլիարդանոց գիտակրթական թռիչքով, ասես իր հայաստանյան երազանքն էր իրականացել: Հաջողություն: