Спецслужбы Израиля заявляют, что раскрыли подготовку Ираном терактов в Баку и против нефтепровода Баку–Джейхан. Если это не политический прессинг Тель-Авива на Баку, то почему об этом заявляют израильские, а не азербайджанские спецслужбы? Причем происходит это сразу после резкого отступления Азербайджана от грани военного столкновения с Ираном, что, стоит признать, отвечало и интересам Еревана. Ереван вряд ли интересует, чего хочет Моссад от Алиева. Куда более злободневным для Армении становится разворот в российско-азербайджанском тандеме. Говорят, в этом союзе уже был готов приказ окончательно похоронить союзническое прошлое, но теперь он столь же резко сменяется директивой по возвращению Азербайджана в зону российского влияния. И если подтвердится, что «Росатом» получает заказ на строительство атомной электростанции в Азербайджане, дело дойдет и до «индульгенции» для Мехтиева и прочих лиц, считающихся российскими агентами. Связаны ли со всем этим армяно-российские предвыборные «гибридные вояжи»? Возможно. После известной кремлевской встречи посол Армении в России и замглавы МИД РФ Галузин встречаются в этом месяце уже второй раз с открытой повесткой. Можно даже понять, почему Баку и Ереван работают с Москвой столь синхронно. Лишь бы в итоге не выяснилось, что в этом «антуражном» репертуаре готовился некролог по армяно-азербайджанскому вашингтонскому соглашению…
Нвер Мнацаканян
Իսրայելի հատուկ ծառայությունները հայտարարում են, թե բացահայտել են Բաքվում և Բաքու-Ջեյհան նավթամուղի դեմ Իրանի ծրագրած ահաբեկչությունները։ Եթե դա Թել-Ավիվի քաղաքական պրեսսինգը չէ Բաքվի վրա, ապա ինչու են բացահայտումն անում Իսրայելի, այլ ոչ թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները, այն էլ Ադրբեջանի Իրանի հետ ռազմական բախման շեմից կտրուկ նահանջից հետո, ինչը, պետք է խոստովանել, բխում էր նաև Երևանի շահերից։ Երևանին դժվար թե հետաքրքրի՝ ինչ է ուզում Մոսսադը Ալիևից․ Երևանի համար ավելի օրախնդիր է դառնում շրջադարձը ռուս-ադրբեջանական տանդեմում, որտեղ մի պահ, ասում են արդեն պատրաստ էր դաշնակցային անցյալը վերջնականապես թաղելու հրամանը, որը հիմա էլ նույնքան կտրուկ փոխարինվում է Ադրբեջանին ռուսական ազդեցության գոտի վերադարձի հրամանով։ Եվ եթե հաստատվի, որ Ռոսատոմն Ադրբեջանում ատոմային էլեկտրակայան կառուցելու պատվեր է ստանում, բանը կհասնի նաև ռուսական գործակալներ համարվող Մեհթիևի ու մյուսների ինդուլգենցիային։ Կապ ունեն այս ամենի հետ հայ-ռուսական նախընտրական հիբրիդային վոյաժները, մի գուցե․ կրեմլյան հայտնի հանդիպումից հետո Հայաստանի դեսպանը Ռուսաստանում ու փոխարտգործնախարար Գալուզինն այս ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ են հանդիպում բաց օրակարգով։ Կարելի է անգամ հասկանալ, թե ինչու են Բաքուն ու Երևանը այսքան սինխրոն աշխատում Մոսկվայի հետ։ Հետո չպարզվի՝ անտուրաժային այս խաղացանկում հայ-ադրբեջանական վաշինգտոնյան համաձայնագրի մահախոսականն էր պատրաստվում․․․
Նվեր Մնացականյան
Подробнее в видео