Здравствуйте! Давайте признаем, 92-процентная победа на выборах в Азербайджане в первую очередь свидетельствует о скромности победителя — могло ведь быть 99%. Остальные кандидаты точно не стали бы жаловаться, что их 1% разделили на шестерых. Интересно, как проглотят такое оскорбление все те страны, особенно европейского континента, чьи лидеры были избраны жалкими 50-ю или чуть больше процентов голосов. Нужно только представить, в каком ничтожном положении они оказываются в сравнении с избранным в пятый раз президентом Азербайджана. Более того, российский наблюдатель Игорь Коротченко советует Франции взять на вооружение избирательные стандарты демократического Азербайджана. Коротченко тоже явно скромничает. Мог же он, например, предложить носителя этой легитимности мирового значения в качестве лидера Евросоюза. Ведь те структуры, членом которых является Азербайджан, лидера с такой уникальной популярностью даже во сне не видели — за Алиева проголосовал даже один из его оппонентов. Если бы в одной из европейских структур знали о таком результате выборов, они бы точно не допустили неосторожности, в результате которой азербайджанских депутатов лишили права голоса в Парламентской ассамблее Совета Европы. Так что, спешите поздравить Алиева. С 92-х процентной политической легитимностью он сегодня в мире первый, и представьте себе удовольствие от рукопожатия с первым в мире, ведь список поздравляющих прямо пропорционален победе Алиева… Удачи!
Нвер Мнацаканян
Եկեք խոստովանենք, Ադրբեջանի ընտրություններում 92 տոկոսանոց հաղթանակն առաջին հերթին վկայում է հաղթողի համեստության մասին․ կարող էր, չէ, լիներ 99 տոկոս․ այն մնացյալը հաստատ չէին դժգոհի իրենց բաժին հասած մեկ տոկոսը 6 տեղ բաժանելու համար։ Տեսնես ինչպես են մարսելու այս անպատվությունը բոլոր այն երկրները, հատկապես եվրոպական մայրցամաքի, որոնց ղեկավարներն ընտրվել են ինչ որ խղճուկ հիսուն, կամ մի քիչ ավելի տոկոսով։ Երևակայել է պետք, թե ինչ նվաստ վիճակում են հայտնվում նրանք հինգերորդ անգամ ընտրված Ադրբեջանի նախագահի հետ համեմատվելիս։ Ավելին, ռուսաստանցի դիտորդ Իգոր Կորոտչենկոն Ֆրանսիային խորհուրդ է տալիս ընդօրինակել դեմոկրատական Ադրբեջանի ընտրական ստսնդարտները։ Կորոտչենկոն էլ, հաստատ համեստություն է անում․ կարող էր, չէ, համաշխարհային նշանակության այդ լեգիտիմությունը կրողին, օրինակ, Եվրամիության առաջնորդ առաջարկել, չէ որ այն կառույցները, որոնց անդամակցում է Ադրբեջանը, այդպիսի ունիկալ ժողովրդականությամբ առաջնորդ երազում չեն տեսել․ անգամ հակառակորդ թեկնածուն է քվեարկել Ալիևի օգտին։ Բա որ եվրոպական կառույցներից մեկն իմանար ընտրության այդպիսի արդյունքը, հաստատ ադրբեջանցի պատգամավորներին Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում ձայնի իրավունքից զրկելու այդ անխոհեմությունը թույլ չէր տա։ Այնպես որ, շտապեք շնորհավորել Ալիևին․ 92 տոկոսանոց քաղաքական լեգիտիմությամբ նա այսօր աշխարհում առաջինն է, ու պատկերացրեք հաճույքը՝ աշխարհում առաջինի ձեռքը սեղմելիս, չէ որ, շնորհավորողների ցուցակն ուղիղ համեմատական է Ալիևի հաղթանակին․․․
Նվեր Մնացականյան