Здравствуйте! Если в Евросоюзе решили отделить Армению от Азербайджана, то было существенным, какое политическое решение примет Парламентская ассамблея Совета Европы в отношении азербайджанской делегации. Теперь, когда спектакль окончен, можно сказать, что это решение созрело не столько благодаря европейцам, поскольку оно должно было быть принято после закрытия Лачинского коридора, сколько благодаря усилиям Баку, который добился своей цели в виде политической санкции. Позже будет видно, что на самом деле поставлено на чашу весов: есть ли в изоляции Азербайджана от этой политической платформы Европы далеко идущий расчет или разыгрывается известный акт кнута и пряника, с условием «не касаться кармана Алиева». В любом случае, пособолезнуем азербайджанцам, в семьи которых эта изоляция войдет неизбежно, когда их страна окончательно станет северокорейской территорией. Таким образом, если Баку решил перерезать западную пуповину, то его удовлетворит такая дисквалификация. Она необходима, чтобы сначала сорвать принуждение к миру, а затем 7 февраля без западного признания подтвердить мандат монархии. Несомненно, последует новое правило игры. Причем к нему должен быть готов не только Ереван, но и Запад, вынесший приговор Баку. Иначе новый военный наряд армянской армии останется рядовым украшением в нашей летописи безопасности. Тогда не будет разницы, Армянскую историю или историю Армении мы творим, потому что в обоих случаях эта история нуждается в хозяине, подобном тому, которого нам в пример оставил Грант Матевосян в своей несравненной повести «Хозяин»… Удачи!
Нвер Мнацаканян
Եթե Եվրամիությունում որոշել են տարանջատել Հայաստանն Ադրբեջանից, ուրեմն էական էր՝ ինչ քաղաքական վճիռ կընդունի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ադրբեջանական պատվիրակության նկատմամբ։ Հիմա, երբ ներկայացումն ավարտված է, կարելի է ասել, որ ոչ այնքան եվրոպացիներն են հասունացրել այս որոշումը՝ դա պետք էր անել Լաչինի միջանցքը փակելուց հետո, որքան Բաքուն է հասել իր նպատակին՝ քաղաքական սանկցիայի տեսքով։ Դեռ կերևա՝ նժարին իրականում ինչ է դրված․ Ադրբեջանի մեկուսացումը Եվրոպայի քաղաքական այս հարթակից ավելի հեռահար հաշվարկ ունի, թե ընդամենը խաղարկվում է մտրակի ու կարկանդակի հայտնի արարը՝ Ալիևի գրպանին չկպնելու պայմանով։ Ամեն դեպքում ցավակցեք ադրբեջանցիներին, որոնց ընտանիքներ այդ մեկուսացումը կմտնի անխուսափելիորեն, երբ իրենց երկիրը վերջանականապես կդառնա հյուսիսկորեական տարածք։ Այնպես որ, եթե Բաքուն ընտրել է արևմտյան պորտալարը կտրելու ճանապարհը, ուրեմն կգոհացնի այդպիսի որակազրկումը, որը պետք նախ խաղաղության պարտադրանքը վիժեցնելու, հետո միապետության մանդատը փետրվարի յոթին առանց արևմտյան ճանաչման հաստատելու համար; Կհետևի խաղի նոր կանոն, անկասկած․ ավելին, դրան պետք է պատրաստ լինի ոչ միայն Երևանը, այլև Բաքվի վճիռը կայացրած արևմուտքը, հակառակ դեպքում նոր զինվորական հանդերձանքը հայկական բանակին կմնա սովորական դեկոր մեր անվտանգային նկարագրում։ Այդ ժամանակ կապ չունի, մենք հայոց, թե Հայաստանի պատմություն ենք կերտում, որովհետև երկու դեպքում էլ այդ պատմությունը տեր է ուզում, ճիշտ այնպիսի, ինչպիսին մեզ թողել է Հրանտ Մաթևոսյանը հենց Տերը վիպակի անմրցելի օրինակով․․․
Նվեր Մնացականյան