Здравствуйте! Зародившаяся на Украине ненависть Запада и Москвы, как выясняется, сегодня настолько бесхозна, что ее пытаются подбросить в карман Армении — иначе поставляемый в Армению французский бронеавтомобиль «Бастион» неликвидным бы не назвали. А ведь невзорвавшийся «Искандер» был ликвидным. И вообще, не было бы честнее противопоставить «неликвидному Бастиону» список нашего давно оплаченного ликвидного вооружения? Так мы хотя бы узнали, чье оружие более пригодно и больше подходит для нашей обороны. Теперь ведь понятно, что действия по обеспечению безопасности Армении необходимо незамедлительно вывести из этого хаоса ненависти. И не надо нам сочувствовать, мол, армян обманывают неликвидным оружием. Лучше французский «Бастион», чем металлолом 80-ых. Этот этап уже пройден, мир вернулся к силовой политике, иначе этническая чистка в Арцахе вышла бы Баку боком. Вы думаете Алиев по своей воле говорит, что, если арцахцы вернутся, то и азербайджанцы тоже вернутся в армянские поселения? А куда возвращаться армянам, построившим Баку, Сумгаит, Кировабад? Если не знаете куда, дайте адреса ваших европейских вилл. Так что, берущий тайм-аут внеочередных выборов нефтяной магнат напоминает футболиста, имитирующего травму и тем самым убивающего время на траве — в надежде, что либо Север зашатается, либо Запад… Удачи!
Нвер Мнацаканян
Պարզվում է Ուկրաինայում ծնված Արևմուտք-Մոսկվա ատելությունն այսօր այնքան է անտեր, որ փորձում են գցել Հայաստանի գրպանը․ուրիշ կերպ հնարավոր չէ Հայաստանին մատակարարվող ֆրանսիական Բաստիոն զրահամեքենան ոչ լիկվիդային անվանել։ Իսկ չպայթած Իսկանդերը լիկվիդային էր։ Եվ առհասարակ, ավելի ազնիվ չէր լինի՝ ոչ լիկվիդային Բաստիոնին հակադրել մեր վաղուց վճարած լիկվիդային զենքի ցուցակը։ Գոնե կիմանայինք, ումն է ավելի պիտանի ու հարմար մեր պաշտպանությանը։ Հիմա պարզ է, չէ, որ Հայաստանի անվտանգային քայլերը պետք է հրատապ դուրս բերել ատելության այդ քաոսից, և հարկ չկա կարեկցել մեզ, թե հայերին խաբում են ոչ լիկվիդային զենքով։ Ավելի լավ է ֆրանսիական Բաստիոն, քան 80-ականների մետաղի ջարդոն․այդ խաղափուլն ավարտվել է, աշխարհը վերադարձել է ուժային քաղաքականության, հակառակ դեպքում Արցախի էթնիկ զտումը Բաքվի քթից արդեն բերել էին։ Կարծում եք իր կամքով է Ալիևն ասում, եթե արցախցիները վերադառնալու են, ադրբեջանցիներն էլ վերադառնալու են հայկական բնակավայրեր։ Իսկ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ կառուցած հայերը ուր գնան։ Եթե չգիտեք ուր՝ տվեք ձեր եվրոպական վիլլաների հասցեները։ Այնպես որ, արտահերթ ընտրության թայմ աուտ վերցնող նավթաբարոնն ընդամենը վնասվածք կեղծող ֆուտբոլիստ է հիշեցնում, որը ժամանակ է սպանում խոտածածկույթին՝ հույսով, որ կամ հյուսիսը կցնցվի, կամ արևմուտքը․․․
Նվեր Մնացականյան