Здравствуйте! В определенный момент турбулентности Баку передаст Арцах мародерам. Об этом прямо заявляет предназначенная для западных ушей официальная азербайджанская подтасовка: «Народ Арцаха добровольно покинул свои дома». Да, переселения в результате разрушительных землетрясений, извержений вулканов или наводнений происходят во всем мире, но в Арцахе из всего этого ничего не произошло. Ни фальшивое бормотание о вооружении в адрес Еревана, ни албанские фальсификации армянской христианской культуры не помогут. Не поможет даже султанский законопроект Баку об увековечении имени Алиева. Лишь бы они не передумали и утвердили законом Меджлиса пожизненный титул для своего хозяина. Было бы неплохо объявить об этом и в Европарламенте, и на саммите СНГ, очень подходят для этого озолоченные залы Минска или Бишкека. Да, не забудьте и про Нобелевскую премию мира. Скажите только, это издевка или лесть? Если хотите увидеть конец, то поверьте, этот кровавый пир заслуживает именно такого конца. Иначе не вызвало бы такую истерию наше вооружение на несколько миллионов напротив его закупок оружия на миллиарды. Но, увидите, жить в этой истерии будет легче, чем с инстинктивным варварством кочевника под жирным взглядом ЮНЕСКО разрушать тысячелетнюю армянскую церковь. И они будут делать это еще, делать до тех пор, пока не найдут кого-то не в ЮНЕСКО, а у себя внутри. Того, кто скажет горькую правду о том, почему армянин из оставленного кочевнику дома забирает только Библию… Удачи!
Нвер Мнацаканян
Ինչ որ տուրբուլենտ պահի Բաքուն Արցախը կհանձնի մորոդյորներին․ այդ մասին է ուղիղ խոսում Ադրբեջանի պաշտոնական նենգափոխումը արևմտյան ականջների համար, թե արցախցիներն ինքնակամ են լքել իրենց տները։ Աշխարհում, այո, լինում են տեղահանումներ՝ ավերիչ երկրաշարժերի, ժայթքած հրաբուխների կամ ջրհեղեղների ժամանակ; Արցախում չի եղել դրանցից և ոչ մեկը։ Չեն օգնի նաև ոչ Երևանի հասցեին սպառազինվելու շինծու փնթփնթոցը, ոչ էլ հայկական քրիստոնեական մշակույթի ալբանական ձևախեղումները։ Չի օգնի նույնիսկ Ալիևին հավերժացնելու Բաքվի սուլթանական օրինագիծը։ Մենակ թե, չփոշմանեն, հաստատեն տիրոջ ցմահ տիտղոսը մեջլիսի օրենքով։ Վատ չէր լինի այդ մասին հայտարարել և եվրախորհրդարանում, և ԱՊՀ գագաթաժողովում, շատ հարմար են Մինսկի կամ Բիշքեկի ոսկեզօծ դահլիճները։ Հա, չմոռանաք խաղաղության Նոբելյան մրցանակը․ միայն ասեք՝ ծաղրում եք, թե՝ քծնում։ Հավատացեք, արնագույն այս խնջույքը այդպիսի ավարտի է արժանի, եթե ուզում եք տեսնել ավարտը, հակառակ դեպքում զենքի իր միլիարդանոց գնումների դիմաց մեր մի քանի միլիոնի սպառազինությունն այդպիսի վայնասուն չէր առաջացնի։ Բայց, կտեսնեք, այդ վայնասունի մեջ ապրելն ավելի հեշտ է լինելու, քան քոչվորի բնազդային վայրագությամբ հայկական հազարամյա եկեղեցի ավերելը՝ Յունեսկոյի ճարպոտ հայացքի տակ։ Եվ դա դեռ անելու են, անելու են այնքան, մինչև կգտնեն մեկին ոչ թե Յունեսկոյում, այլ իրենց ներսում, որը կասի դառը ճշմարտությունը, թե ինչու է հայը քոչվորին թողած տնից վերցնում միայն Աստվածաշունչը․․․
Նվեր Մնացականյան