Здравствуйте! Портовые амбиции Армении в отношении иранского Чабахара включают в себя нечто большее, чем простую цель диверсифицировать трафик через Армению. Промедление здесь непростительно. Необходимо действовать в наивысшей степени срочно и, главное, не повторить неудачи черноморских портов, из-за которых всякий раз беспомощно упираемся в политическую стену Ларса. Если бы армянское окно Чабахара работало в 2020-м, вероятно мы не врезались бы в столь предательские шлагбаумы. Если хотите, Чабахар – это не просто открывающееся в Индию и азиатский мир армянское окно, но, прежде всего, титул безопасности, возвращающий Мегри статус южных ворот Армении, который чуть было не пал жертвой смертельного аукциона вокруг Мегри, принесшего 27 октября. Начните с простейшего расчета большой игры: грузы, транспортируемые из Чабахара в Армению, могут, как минимум, иметь такой же приоритет, как и грузы, идущие в Иран и Индию через Мегри. Этот баланс может и должна обеспечить уже не мертвая, а свободная экономическая зона Мегри. Посмотрите, какого показателя достиг валовой внутренний продукт стран, пользующихся подобными зонами. Сделайте это ради неприступности Сюника, и вы увидите, как быстро сократятся критические дни Ларса, не говоря уже о том, как потухнут имперские капризы по контролю наших дорог, звучащие каждый четверг… Удачи!
Нвер Мнацаканян
Հայաստանի նավահանգստային հավակնությունը իրանական Չաբախարում ավելին է, քան պարզ նպատակը՝ դիվերսիֆիկացնել դեպի Հայաստան ելումուտը։Այստեղ չի ներվի ուշանալը՝ հարկ կլինի գործ անել հրատապության ամենաբարձր դոզայով, ու ամենակարևորը՝ չկրկնել սևծովյան նավահանգիստների ձախողումները, որոնք ամեն անգամ բերում են Լարսի քաղաքական պատին բախվելու անօգնականությանը։ Եթե 2020-ին գործեր Չաբախարի հայկական պատուհանը, մենք հավանական է և չբախվեինք այդքան դավաճանական ուղեփակոցների։ Եթե կուզեք, Չաբախարը միայն Հնդկաստան ու ասիական աշխարհ բացվող հայկական պատուհան չէ, այլ նախևառաջ Մեղրիին Հայաստանի հարավային դարպասը վերադարձնող անվտանգային տիտղոս, որը քիչ էր մնացել զոհ գնար հոկտեմբերի 27 բերած Մեղրիի շուրջ գլխակեր աճուրդում։ Սկսեք մեծ խաղի ամենապարզ հաշվարկով․ Չաբախարից Հայաստան տեղափոխվող բեռներն ամենաքիչը կարող են ունենալ համարժեք արտոնություն Մեղրիով Իրան ու Հնդկաստան գնացող բեռներին։ Այդ բալանսը կարող է և պետք է ապահովի արդեն ոչ թե Մեղրիի մեռյալ, այլ ազատ տնտեսական գոտին։ Տեսեք ուր է հասել այդպիսի գոտիներից օգտվող երկրների ներքին համախառն արդյունքը։ Արեք դա հանուն Սյունիքի անառիկության, ու կտեսնեք, ինչ արագությամբ կկրճատվեն Լարսի կրիտիկական օրերը, էլ չեմ ասում, թե ինչպես կհանգչեն ամեն հինգշաբթի մեր ճանապարհները վերահսկելու կայսերական կապրիզները․․․
Նվեր Մնացականյան