Здравствуйте! Если вы хотите увидеть истинное лицо и описание того, что происходит в эти дни, послушайте духовного пастыря — он призывает осуществить военный переворот. Послушайте также генерала, с честью прошедшего через катастрофу войны — он верит, что Бог не отвернулся от армянского народа. Затем последите за теми, кто восторгается унизительному аресту гражданина Армении Рубена Варданяна, и попытайтесь дать имя и характеристику этому бесстыдному пристанищу, где своих последователей имеют и духовный пастырь, и уникальный светлый символ войны-генерал, и филантроп, ищущий в Арцахе политическую биографию. Подождите немного, если Самвелу Бабаяну не ответят непосредственные адресаты его обвинений, то, поверьте, мы находимся в более глубокой яме, чем может показаться на самом деле. Коварство войны, даже спровоцированной извне, сокрыть можно, например, сжигая архивы. Но стереть память несущего боль беженца, который сейчас из палаток Корнидзора наблюдает, как горстка его родины раздробляется на этом оптово-розничном аукционе, невозможно. И так будет продолжаться до тех пор, пока кодекс национального достоинства не начнут писать, давая клятву на оружии. Все остальное — пустой пафос злорадствующих и проклинающих, с большой дозой самообмана… Удачи!
Нвер Мнацаканян
Եթե ուզում եք տեսնել այս օրերին կատարվողի իրական դեմքն ու նկարագիրը, լսեք հոգևոր հովվին․ նա կոչ է անում ռազմական հեղաշրջում անել․ լսեք նաև պատերազմի արհավիրքը պատվով անցած գեներալին․ նա հավատում է, որ Աստված երես չի թեքել հայ ազգից։ Հետո հետևեք հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի նվաստացուցիչ ձերբակալմամբ հրճվողներին ու փորձեք գտնել անուն ու բնորոշում այս անամոթ հանգրվանին, որտեղ իր հետևորդն ունի և հոգևոր հովիվը, և պատերազմի եզակի լուսավոր խորհրդանիշ գեներալը, և Արցախում քաղաքական կենսագրություն փնտրող բարերարը։ Մի քիչ սպասեք, եթե Սամվել Բաբայանին չեն պատասխանի մեղադրանքի ուղիղ հասցեատերերը, ապա, հավատացեք, մենք ավելի խորը փոսի մեջ ենք, քան իրականում երևում է, որովհետև պատերազմի նենգությունը, թեկուզ դրսից հրահրված, կարելի է թաքցնել, օրինակ արխիվներ այրելով, բայց ջնջել գաղթականի ցավը կրողի հիշողությունը, որն հիմա Կոռնիձորի վրաններից է հետևում, թե ինչպես է իր մի բուռ հայրենիքը մասնատվում այս մանրամեծածախ աճուրդում, անհնար է, ու կմնա այդպիսին, քանի դեռ ազգային արժանապատվության կոդեքսը չի սկսվել գրվել զենքի վրա երդվելով․ մնացյալը հրճվողների ու անիծողների դատարկ պաթոս է՝ ինքնախաբեության բարձր դոզայով․․․
Նվեր Մնացականյան