Здравствуйте! Если издевка о присутствии армянских вооруженных сил и военнослужащих в Арцахе кого-то спасет, то это еще ничего. Более недостойно — не иметь никаких других аргументов для оправдания оккупации Арцаха, не говоря уже о бесстыдной пропаганде, оправдывающей агрессию против беззащитных арцахцев: «Поскольку Арцах считается территорией Азербайджана, то их можно убивать». Не знаю, спасет ли новое правительство Арцаха раскаяние или нет, но факт в том, что смена правительства привела к войне, а через день – к капитуляции. Еще более горько констатировать, что такой развязкой были удовлетворены те, кто устраивает переворот в Ереване в роковой для Арцаха час. В противном случае, внутренняя атака на Ереван не была бы разоблачена столь быстро, потому что наиболее позорно, когда армянское восстание управляется не жителями Армении. Кто помнит, сказал ли на этой площади кто-нибудь, почему Лачин был сдан Баку, и что закрытие Лачина было прелюдией к войне против Арцаха? А сейчас, когда уже все позади, кто-нибудь называет имена настоящих бенефициаров пролитой в Арцахе крови? Все равно, обратный отсчет в человеческой природе никто не отменял. Хотя бы для того, чтобы оставаться армянами, скажите, что Арцах оккупирован, и арцахца будут держать там, чтобы оправдать эту оккупацию… Удачи!
Нвер Мнацаканян
Եթե Հայաստանի զինված ուժերի ու զինծառայողների Արցախում գտնվելու ծաղրը փրկում է որևէ մեկին, դեռ ոչինչ։ Ավելի անպատիվ է ուրիշ փաստարկ չունենալը Արցախն օկուպացնելու, էլ չեմ ասում անպաշտպան արցախցիների դեմ ագրեսիան արդարացնելու համար՝ քարոզչական այն լպիրշությամբ, թե քանի որ Արցախն ադրբեջանական տարածք է համարվում, ուրեմն նրանց կարելի է սպանել։ Չգիտեմ, Արցախի նոր իշխանությանը ապաշխարհելը կփրկի, թե՝ ոչ, բայց փաստ է, որ իշխանափոխությունը բերեց պատերազմը, իսկ մեկ օր անց՝ կապիտուլյացիան։ Ավելի դառն է արձանագրելը, որ Արցախի օրհասական ժամին Երևանում հեղաշրջում անողներին այդ հանգուցալուծումը բավարարել է, հակառակ դեպքում Երևանի վրա ներքին գրոհն այդքան արագ չէր դիմակազերծվի, որովհետև առավել անպատիվ է, երբ հայկական ըմբոստությունը հայաստանցին չի կառավարում։ Ով է հիշում, որևէ մեկն այդ հրապարակում ասել է, ինչու է Լաչինը հանձնվել Բաքվին, որ Լաչինը փակելն Արցախի դեմ պատերազմի նախերգանքն էր։ Հիմա, երբ բանը բանից անցած է, որևէ մեկն ասում է, ովքեր են Արցախում թափված արյան իրական շահառուները։ Միևնույնն է, մարդկային բնության մեջ հետհաշվարկը ոչ ոք չի չեղարկել․ գոնե հայ մնալու համար ասեք, որ Արցախն օկուպացված է և արցախցուն կպահեն այնտեղ այդ օկուպացիան արդարացնելու համար․․․
Նվեր Մնացականյան