Здравствуйте! Вопрос Арцаха отныне находится в международной повестке дня, даже если снова прольется кровь. Алиев лучше всех знает, что Лачин – это не пункт доставки хлеба, а кость, обернутая вокруг мины, и от этого у кого-то пострадает горло. Вся проблема в том, чтобы не отступиться в этой войне нервов и интересов, даже когда в заговоре демонстрируют военную технику. Ведь, чтобы удержаться на кавказских позициях, в любому случае надо будет сначала сдать лачинский экзамен, или, что одно и то же, признать неприкосновенность Зангезура, и это не имеет никакого отношения к признанию территориальной целостности Азербайджана, не говоря уже о численности армян, проживающих в России. Напоминать нам об этом – это что-то вроде совершения греха, а не политическое алиби для того, чтобы не видеть выстрелы в сторону Армении. Так что, лачинская легенда не закончится даже агдамской договоренностью. Это к сведению тем, кто в Арцахе решает проблему хлеба, чтобы они не гнались сразу за Нобелевской премией. Вы думаете, пропагандистская машина Баку просто так целыми днями ноет о том, что армяне вооружаются? Да, армяне вооружаются, проводят военные учения не для того, чтобы подтвердить истерию Баку, а для того, чтобы как можно раньше разоблачить тех, кто наворачивает украинский сценарий нам на шею… Удачи!
Нвер Мнацаканян
Արցախի հարցն այլևս միջազգային օրակարգում է, թեկուզ էլի արյուն թափվի։ Ալիևը բոլորից լավ գիտի, որ Լաչինը հացի առաքման կետ չէ, այլ ականին փաթաթած ոսկոր, և որևէ մեկի կոկորդը տուժելու է դրանից․ ամբողջ խնդիրը նյարդերի ու շահերի այս պատերազմում անգամ զինտեխնիկայի դավադիր ցուցադրությամբ տեղի չտալն է, որովհետև կովկասյան դիրքերում մնալու համար, միևնույնն է՝ հարկ կլինի հանձնել նախևառաջ Լաչինի քննությունը, կամ որ նույնն է՝ խոստովանել Զանգեզուրի անձեռնմխելիությունը, և դա բնավ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, էլ չեմ ասում, Ռուսաստանում ապրող հայերի թվաքանակի հետ։ Մեզ դա հիշեցնելը մեղանչելու նման մի բան է, այլ ոչ թե քաղաքական ալիբի Հայաստանի ուղղությամբ կրակոցները չտեսնելու համար։ Այնպես որ, Լաչինի առասպելն անգամ Աղդամի համաձայնությամբ չի ավարտվելու․ դա էլ ի գիտություն Արցախում հացի խնդիրը լուծողներին, որ միանգամից չվազեն նոբելյան մրցանակի ետևից։ Կարծում եք Բաքվի քարոզչամեքենան իզուր է օրնիբուն նվնվում, թե հայերը զինվում են։ Այո, հայերը զինվում են, զորավարժություններ անցկացնում ոչ թե Բաքվի հիստերիան հաստատելու, այլ ուկրաինական սցենարը մեր վզին փաթաթողներին օր առաջ բացահայտելու համար․․․
Նվեր Մնացականյան