Здравствуйте! Вопли из заграницы против строительства модульных реакторов и металлургического завода в Ерасхе должны нас убедить в том, что имеем дело с болезненными импульсами диверсификации экономики. Более того, этим импульсам не помешала бы определенная агрессивность в ответ на ранение в Ерасхе иностранцев. Каждое наше хвостохранилище горнодобывающей промышленности, от Мегри до Ерасха, является стратегическим предприятием, и неважно, находится оно под индийским, китайским или американским флагом. В этих хвостохранилищах сегодня есть все то, что столько времени под видом сырья вывозили из нашей страны, оставив после себя разоренную страну. Сегодня в мире настоящий голод тех полезных ископаемых, которые находятся в недрах Армении. Провал Азербайджана на Сотском направлении тому доказательство. И вообще, страну солнца и атомного реактора непростительно оставлять в зависимости от одного газопровода. Если хотите увидеть низвержение сидящих на газовой и нефтяной иглах, то другого императива освободиться из энергетического заложничества не будет. Так что, модульный реактор, металлургический завод, работающий на армянском сырье, пусть даже иностранная компания, добывающая молибден и медь из хвостохранилища, должны быть включены в состав военно-промышленного комплекса Армении. Тогда увидите, какие крепкие оборонительные заграждения появятся от горной Армении до предгорий Арарата. Просто хотя бы раз надо будет выбрать правильные флаги этого мира для водружения на стенах, которые возводятся под истерию Баку … Удачи!
Нвер Мнацаканян
Մոդուլային ռեակտորների ու Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման դեմ արտաքին վայնասունից պետք է համոզվել, որ գործ ունենք տնտեսության դիվերսիֆիկացման ցավոտ ազդակների հետ։ Ավելին, այդ ազդակներին չէր խանգարի որոշակի ագրեսիվությունը, ի պատասխան Երասխում վիրավորված օտարերկրացիների։ Հանքարդյունաբերության մեր պոչամբարները Մեղրիից մինչև Երասխ յուրաքանչյուրը մի ստրատեգիական գործարան է, և կարևոր չէ՝ հնդկական, չինական, թե ամերիկյան դրոշի ներքո։ Այդ պոչամբարներում այսօր կա այն ամենը, ինչը մեր երկրից այսքան ժամանակ տարել են հումքի անվան տակ ու թողել մսխված երկիր։ Այսօր աշխարհում իսկական սով է այն հանքատեսակների համար, որը գտնվում է Հայաստանի ընդերքում։ Սոթքի ուղղությամբ ադրբեջանական տապալումը հենց դրա վկայությունն է։ Եվ առհասարակ, արևի ու ատոմային ռեակտորի երկիրը աններելի է թողնել մեկ գազատարից կախյալությանը։ Էներգետիկ պատանդառությունից ազատագրվելու ուրիշ հրամայական չի լինելու, եթե ուզում եք տեսնել գազի ու նավթի ասեղին նստածների գահավիժումը։ Այնպես որ, մոդուլային ռեակտորը, հայկական հումքով աշխատող մետալուրգիական գործարանը, պոչամբարից մոլիբդեն ու պղինձ արդյունահանող թեկուզ օտարերկրյա ընկերությունը Հայաստանում պետք է հաշվառել ռազմարդյունաբերական համալիրում, ու կտեսնեք՝ անվտանգային ինչպիսի կայուն պարիսպներ կառաջանան Լեռնահայաստանից մինչև Արարատի ստորոտ․ պարզապես հարկ կլինի այս աշխարհից գոնե մեկ անգամ ընտրել ճիշտ դրոշներ Բաքվի հիստերիայի տակ բարձրացող այդ պարիսպների վրա․․․
Նվեր Մնացականյան