Здравствуйте! Борьба за власть в Арцахе подсказывает две вещи: либо доверие в отношении арцахской развязки, что было бы восхитительно, либо заказан пир во время чумы. И не нужно преподносить нестабильность как бунт. Этот блеф может иметь эффект только в Ереване, и он, вероятно, с этой целью и осуществляется, иначе бы вспышки с имитацией общенациональности, кстати, как в Степанакерте, так и в Ереване, не были бы остановлены тем же дистанционным управлением. Палата представителей американского штата Аризона признала право Арцаха на самоопределение. Знаю, скажете, что это мелочь в такой буре. Но такие акты принимаются только для бунтующего народа. А теперь сравните этот международный импульс с тем, что происходит на армянской политической кухне, и сделайте вывод, представив последствия этого тяжкого сравнения — что мы делаем и что от нас требуется. Так что, настоящий Арцах в фотографии «Последнего звонка»: посмотрите внимательно, сегодня они определяют прочность стены от Мегри до Джермука, если хотите — оспоренная территориальная целостность в золоченом зале Кремля тоже определяется этой прочностью, а не заговрческим документом от 9 ноября… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև ձեզ։ Իշխանության համար պայքարն Արցախում երկու բան է հուշում․ կամ վստահություն արցախյան հանգուցալուծման հանդեպ, ինչը հիանալի կլիներ, կամ պատվիրված է խրախճանք ժանտախտի ժամին։ Եվ կարիք չկա անկայունությունը հրամցնել ըմբոստության տեղ․ այդ բլեֆը կարող է աշխատել միայն Երևանի ուղղությամբ, ու հավանաբար այդ նպատակով էլ արվում է, հակառակ դեպքում համազգային իմիտացիայով բռնկումները, ի դեպ, թե Ստեփանակերտում, թե Երևանում չէին դադարեցվի միևնույն հեռակարավարմամբ։ ԱՄՆ Արիզոնա նահանգի ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Գիտեմ, կասեք մանրուք է այս փոթորիկում։ Բայց այդպիսի ակտեր կայացվում են միայն ընդվզող ժողովրդի համար։ Իսկ հիմա համեմատեք միջազգային այդ ազդակը հայկական քաղաքական խոհանոցում կատարվողի հետ, և հետևությունն արեք այդ համեմատության աղետալի հետևանքը պատկերացնելով ՝ թե մենք ինչ ենք անում, մեզանից ինչ է պահանջվում։ Այնպես որ, իրական Արցախը վերջին զանգի լուսանկարում է․ ուշադիր նայեք ՝ նրանք են այսօր որոշում Մեղրիից Ջերմուկ պարսպի ամրությունը, եթե կուզեք Կրեմլի ոսկեզօծ դահլիճում վիճարկված տարածքային ամբողջականությունն էլ է այդ ամրությամբ որոշվում, այլ ոչ թե նոյեմբերի իննի դավադիր փաստաթղթով․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան