Среда , 24 апреля 2024
amru
Главная / Видео / Микоян и Нжде: выбор кодекса достоинства неизбежен Видео

Микоян и Нжде: выбор кодекса достоинства неизбежен Видео

Здравствуйте! Как пощекотать нервы правительству, должна решать оппозиция. В рамках этой формулы можно и нужно с пониманием воспринимать удары оппозиции, ведь не только право быть на противоположной стороне игровой доски, но и инструмент причинения боли принадлежит им. Но попробуйте отнестись с пониманием, например, к таким тезисам: «Лачинский коридор останется закрытым до тех пор, пока в Армении не сменится власть», или «Скажите спасибо Лаврову за то, что он посчитал оккупированными семь районов, а не двенадцать». Обычно такие предательские инъекции делаются извне — от противников армянской государственности, защита Армении от которых также является обязанностью оппозиции. Не думайте, что авторы этих продажных мыслей не понимают, насколько такие утечки, льющие воду на мельницу врага, коварны. Они это прекрасно осознают. Более того, у них под рукой есть беспрецедентный пример, когда на противоположных полюсах нашей истории утвердились Гарегин Нжде и Анастас Микоян. Никто не запрещал выбирать кого-то, но это вовсе не значит, что служение чужаку не имеет кодекса достоинства. Имеет, к тому же исторический — его судилища не избежали ни одно правительство и ни одна оппозиция этого правительства. Но пока в биографии нашей оппозиции преобладают свидетельства прикарманенной госсобственности, по этому кодексу ни одно правительство не заставишь взять флаги Нжде или Микояна. Именно поэтому на блюде остается политическая проституция, никогда не имевшая ничего общего с государственными интересами Армении… Удачи!

Нвер Мнацаканян

Միկոյան և Նժդեհ. արժանապատվության կոդեքսի ընտրությունը անխուսափելի է

Ընդդիմության որոշելիքն է՝ ինչ անել, որ ցավի իշխանության նյարդը։ Այդ ֆորմուլայով ընդդիմության հարվածներին կարելի է և պետք է ըմբռնում գտնել, ի վերջո խաղատախտակի հակառակ կողմում լինելու ոչ միայն իրավունքը, այլև ցավացնելու գործիքն է իրենցը։ Բայց փորձեք գտնել այդ ըմբռնումը, ասենք այսպիսի թեզիսներում․ Լաչինի միջանցքը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանությունը չի փոխվել, կամ շնորհակալություն հայտնեք Լավրովին, որ յոթի փոխարեն տասներկու շրջան չի համարել օկուպացված։ Սովորաբար այդպիսի մատնիչ ներարկումներ գալիս են դրսից՝ հայկական պետականության հակառակորդներից, որոնցից Հայաստանը պաշտպանելու պարտավորությունն է նաև ընդդիմությանը։ Չկարծեք, թե այս ծախու մտքերի հեղինակները չեն գիտակցում թշնամու ջրաղացը սնուցող արտահոսքերի նենգությունը։ Լավ էլ գիտակցում են։ Ավելին, ձեռքի տակ ունեն աննախադեպ օրինակը, որտեղ մեր պատմության հակադիր բևեռներում հաստատվել են Գարեգին Նժդեհն ու Անաստաս Միկոյանը։ Ում ընտրելը ոչ ոք չի արգելել, բայց դա բնավ չի նշանակում, թե օտարին ծառայելը չունի արժանապատվության կոդեքս։ Ունի, այն էլ՝ պատմական, որի դատաստանից չի խուսափել ոչ իշխանություն, ոչ էլ այդ իշխանության հակառակորդ։ Բայց քանի դեռ մեր ընդդիմության կենսագրությունում գերակշռում է պետությունից գրպանած սեփականության վկայագրերը, այդ կոդեքսով որևէ իշխանության չես պարտադրի ոչ Նժդեհի, ոչ էլ Միկոյանի դրոշը։ Դրա համար էլ սկուտեղին միշտ մնում է քաղաքական մարմնավաճառությունը, որ երբևէ կապ չի ունեցել Հայաստանի պետական շահի հետ․․․

Նվեր Մնացականյան

Добавить комментарий

Смотрите также

Упрекать Армению не стоит: Турция на Южном Кавказе переиграла Россию Видео

Официальный представитель Минобороны Турции Зеки Актюрк заявил, что совместный российско-турецкий центр по контролю за прекращением …