Здравствуйте! Не нужно делать трагических выводов из-за отмены военных учений ОДКБ в Армении. Не исключено даже, что Ереван из этой ложи союзников Азербайджана получил откупную записку благодарности. К тому же, в этой вероломной ситуации какое бы подошло другое решение, не ставшее бы издевательством или заговором против Армении и нашего достоинства? Наверное, будут те, кто подумают – о каком достоинстве может идти речь в этом кровожадном хаосе, дирижеры которого одной рукой занимаются бартером санкций на газ, другой – рукоплещут за мученичество в справедливой борьбе жертве той же санкции, заодно подсказывая нам выбрать почетный крест мученика. Кроме того, возможно ли представить без унижения военные учения, участники которых мало того, что поклоняются твоему врагу, еще и предлагают украсить аннексию армянских земель знаменем нерушимой дружбы. Оставалось только уточнить, где они собирались установить символ дружбы — на высотах Джермука или Ишханасара. Самое удобное место сейчас — Лачинский коридор, именно там разыгрывается трагикомедия, очень похожая на бартер газ-санкция. Так что, если вы все еще ищете карту друзей, сначала ознакомьтесь с картой на алтаре санкций. Так, по крайней мере, вы будете знать, кто под кого лег и ради чего… Удачи!
Нвер Мнацаканян
Հայաստանին կարող են նույնիսկ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկելու համար
Կարիք չկա տրագիկ հետևություններ անել Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկելու պատճառով։ Չի բացառվում Ադրբեջանի դաշնակիցների այդ օթյակից Երևանն անգամ փրկագնային բովանդակությամբ շնորհակալություն ստացած լինի։ Եվ հետո, ուրիշ ինչ որոշում կսազեր այս նենգ վիճակին, որ չդառնար ծաղր կամ դավադրություն Հայաստանի ու մեր արժանապատվության հանդեպ։ Երևի կլինեն մտածողներ, թե ինչ արժանապատվություն այս արյուն տենչող քաոսում, որի դիրիժորները մի ձեռքով սանկցիաներն են բարտեր անում գազի հետ, մյուսով ծափահարում նույն սանկցիայի զոհին արդար պայքարում նահատակվելու համար, հետն էլ մեզ հուշում, թե դուք էլ ընտրեք նահատակի պատվաբեր խաչը։ Բացի այդ, հնարավոր է առանց նվաստանալու պատկերացնել զորավարժություն այն երկրում, որի մասնակիցները քիչ է երկրպագում են քո թշնամուն, հետն էլ առաջարկում անխախտելի բարեկամության դրոշակով զարդարել հայկական հողերի անեքսիան։ Կմնար պարզել, թե որտեղ էին տեղադրելու բարեկամության սիմվոլը, Ջերմուկի, թե՝ Իշխանասարի բարձունքներին։ Դրանց ամենահարմար տեղը հիմա Լաչինի միջանցքն է․ տրագիկոմեդիան հենց այնտեղ է խաղարկվում, շատ նման գազ-սանկցիա բարտերին։ Այնպես որ, եթե դեռ բարեկամների քարտեզ եք փնտրում, նախ ծանոթացեք սանկցիաների զոհասեղանի քարտեզին, գոնե կիմանաք ով ում տակ է պառկել և հանուն ինչի․․․
Նվեր Մնացականյան