Здравствуйте! Было ожидаемо, что именно на этом этапе люстрации в Армении предпримут шаги к наказанию тех, кто торговал суверенитетом. Такие законы не от хорошей жизни принимаются. Прямым свидетельством такой жизни является фальшивая торговля вокруг внешнего вектора Армении, вернее, коммерческая подлость, будь то спровоцированная изнутри или импортированная. Не нужно излишне изворачиваться: Армения не может поменять вектор, и об этом лучше всех знают эти самые торговцы. Обратный вариант более вероятен — вектор сам может покинуть Армению. В Армении попросту поняли, что худшее — это быть брошенным. Навязывание коридора — это оно и есть. Армения не подписывала коридор, Армения подписала обязательство по дороге. Вам остается только выбрать между армянской и иранской дорогами и выяснить — этот выбор делает Баку, или Баку – всего лишь коммерческий инструмент в тени выбирающих. В этом случае у общественности Азербайджана нужно будет спросить: знаете ли вы, за что погибают ваши дети в горах Армении? Следующая подлость состоит в том, что Армению обвиняют в причастности к вовлечению Запада в события на Кавказе. Это в какой стране мира защита национальных интересов считается векторным заблуждением, тем более предательством? Предательство – это когда не осуждают резню армянских пленных. Как еще может выглядеть то, что нас бросили? И, наконец, не настало ли время избавиться от того заблуждения, что иметь армянское происхождение, будь то внутри или за границей, равносильно тому, что у тебя есть родина. Если еще есть те, кто находится в этом заблуждении, дверь чистилища всегда открыта. Именно там же вы услышите то, что сказал Нжде о родине и тех, кто от нее отрекся … Удачи!
Нвер Мнацаканян
Ժամանակն է ադրբեջանցիներին հարցնել, թե ինչի համար են իրենց զավակները զոհվում Հայաստանի լեռներում
Սպասելի էր, որ լյուստրացիայի հենց այս փուլում Հայաստանում կգնան ինքնիշխանությունը սակարկողներին պատժելու քայլին։ Նման օրենքները լավ օրից չեն ընդունվում։ Այդպիսի օրվա ուղիղ վկայություն է Հայաստանի արտաքին վեկտորի շուրջ կեղծ առևտուրը, ավելի ճիշտ՝ առևտրային ստորությունը՝ լինի ներսից հրահրված, թե՝ ներմուծված։ Պետք չէ ավելորդ սեթևեթել՝ Հայաստանը վեկտոր չի կարող փոխել․ դա առաջինը գիտեն սակարկողները․հակառակն ավելի հավանական է, որ վեկտորը լքի Հայաստանին։ Հայաստանում ընդամենը հասկացել են, որ ամենավատը լքյալ լինելն է։ Միջանցք պարտադրելն էլ հենց դա է։ Հայաստանը միջանցք չի ստորագրել, Հայաստանը ստորագրել է ճանապարհի մասին պարտավորություն։ Ձեզ մնում է ընտրել, հայկականը, թե՝ իրանականը, ու մեկ էլ պարզել, այդ ընտրողը Բաքուն է, թե Բաքուն ընդամենը առևտրային գործիքն է ընտրողների ստվերում։ Այդ դեպքում Ադրբեջանի հանրությանը հարկ կլինի հարցնել․ դուք գիտեք արդյոք, թե ինչու են կոտորվում ձեր զավակները հայկական լեռներում։ Հաջորդ ստորությունը Կովկասում արըմտյան ներգրավվածության մեջ Հայաստանին մեղադրելն է։ Այդ որ երկրում է ազգային շահը պաշտպանելը համարվում վեկտորային մոլորություն, էլ չեմ ասում դավաճանություն։ Դավաճանությունը հայ գերիների սպանդը չդատապարտելն է։ Մեզ լքելը էլ ինչպես է լինում։ Եվ ի վերջո, ժամանակը չէ դուրս գալ այն մոլորությունից, թե հայկական ծագում ունենալը, լինի ներսում, թե՝դրսում, համազոր է հայրենիք ունենալուն։ Եթե դեռ կան այդ մոլորության մեջ գտնվողներ, քավարանի դուռը միշտ բաց է․հենց այնտեղ էլ կլսեք, ինչ է ասել Նժդեհը հայրենիքի և այն ուրացողի մասին․․․
Նվեր Մնացականյան