Здравствуйте! Военный бюджет Армении увеличится на 50%. Эта обнадеживающая новость в окружающем нас хаосе останется беспризорной, если не будет найдена армянская формула кратного увеличения этих пятидесяти процентов. Если хотите, это не налоговый указатель, а бессрочный наказ армянскому народу — десяти миллионам номинальных армян. Самым большим позором станет провал этой задачи, потому что нам оставили только один путь -вооружаться. Путь, который с большей честью прошли евреи ценой безупречного выполнения для еврейской нации наказа государства Израиль. Наблюдательная миссия, будь она от Европейского Союза или другая, несомненно, является достижением. Но путать эту миссию с подушкой безопасности — самый большой обман. У стран, которые отправят наблюдателей на границу Армении, спросите, какую цену они платят за одного защищенного солдата. Исчерпано также время для долгих растянутых размышлений. Ответ председателя Национального Собрания Армении о том, что у нас нет времени на долгосрочные решения в области безопасности, является тяжелым признанием этого. Как иначе вы представляете себе нашу экзистенциальную борьбу против армии, крадущей овец у сельчанина, в условиях, когда чиновник, участвовавший в защите твоей страны, в тылу решает доносить против собственной страны по ложному обвинению в терроризме. Кто-нибудь покажет, по какой статье нашего военного бюджета будет стерто это политическое безобразие? … Удачи!
Нвер Мнацаканян
Ուրիշ ինչպես 10 միլլիոն հայերը պայքարեն ոչխար գողացող հակարակորդի դեմ
Հայաստանի ռազմական բյուջեն կավելանա հիսուն տոկոսով։ Այս հուսադրող նորությունը մեզ շրջապատող քաոսում կմնա անտեր, եթե չգտնվի այդ հիսունը հիսունապատկելու հայկական բանաձևը։ Եթե կուզեք, սա ոչ թե հարկային նշաձող է, այլ անժամկետ պատվեր հայությանը՝ տասը միլիոն նոմինալ հայի։ Ամենամեծ խայտառակությունը կլինի այդ պատվերը ձախողելը, որովհետև մեզ թողել են միայն զինվելու ճանապարհը, որն ամենապատվովն անցան հրեաները, հենց հրեական նպատակի համար Իսրայել պետության պատվերն անթերի կատարելու գնով։ Եվրամիության, թե մեկ այլ դիտորդական առաքելությունն, անկասկած նվաճում է, բայց մեծագույն խաբկանք է այդ առաքելությունն անվտանգային բարձիկի հետ շփոթելը։ Այն երկրները, որոնք դիտորդներ կուղարկեն հայկական սահման, հարցրեք նրանց, թե ինչ գին են վճարում նրանք մեկ պաշտպանված զինվորի համար։ Սպառված է նաև երկար-բարակ մտածելու ժամանակը․ Հայաստանի ազգային ժողովի նախագահի՝ մենք անվտանգային երկարաժամկետ լուծումների ժամանակ չունենք պատասխանը դրա ծանր խոստովանությունն է։ Ուրիշ ինչպես եք պատկերացնում մեր էքզիստենցիալ կռիվը գյուղացու ոչխար գողացող բանակի դեմ, ճիշտ այն ժամանակ, երբ քո երկրի պաշտպանությանը մասնակցած պաշտոնյան թիկունքում որոշում է գործ տալ սեփական երկրի դեմ տեռորիզմի կեղծ մեղադրանքով։ Ցույց կտա որևէ մեկը՝ քաղաքական այդ այլանդակությունը մեր ռազմական բյուջեի որ տողով է մաքրվելու․․․
Նվեր Մնացականյան