Здравствуйте! Если убедительно то, что судьба нашей безопасности лежит в украинской корзине, как внушают предупреждающие Армению некоторые проповедники, то столь же опасно находиться в этой гибельной ловушке, как те страны, которые поставили на кровоточащий хаос и теперь выжидают, в чью пользу он закончится. Армении нет в списке этих бенефициаров, и напрасно приписывать нам какое-то сообщничество в том, что на кавказском фронте нарастает напряжение, потому что обостряется украинский фронт. Запускающие в обращение тему «зангезурского коридора» распространяют именно этот злонамеренный вирус. От зангезурских коликов им скорее поможет совет, как спасти так и не загруженную железную дорогу из Карса в Баку. А Армению найдите в списке ищущих волю и сопротивляемость, а не на окровавленной бирже украинского зала ожидания, где европейский нигилизм и стрелявшее в Арцахе турецкое оружие сейчас реализуются с одинаковым успехом. Если хотите, наш режим ожидания закончился в 44-дневной войне полным фиаско якобы данной нам гарантии безопасности. Теперь в режиме ожидания очередь Баку. Даже можно помочь Алиеву поудобнее разместиться в украинской корзине. Если это удастся, можете прекратить эту бессмысленную деятельность по измерению армянского времени судьбой Алиевых, потому что в этом мире, в конце концов, существуют более стабильные единицы измерения, когда речь идет об измерении истинной сущности государств. Тогда больше не будете удивляться, почему городами-побратимами одновременно становятся с одной стороны казахский Туркестан и Шуши, с другой – Глендейл и арцахский Мартуни… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Եթե համոզիչ է, որ մեր անվտանգային ճակատագիրը գտնվում է ուկրաինական զամբյուղում, ինչպես ներշնչում են Հայաստանին զգուշացնող որոշ քարոզիչներ, ապա նույնքան էլ վտանգավոր է աղետաբեր այդ թակարդում լինելը այն երկրների նման, որոնք խաղադրույք են արել արյունածոր քաոսի վրա, և հիմա սպասում են, թե ում օգտին կավարտվի քաոսը։ Հայաստանն այդպիսի շահառուների ցանկում չէ, և իզուր է մեզ որևէ մեղսակցություն վերագրելը, թե կովկասյան ճակատում լարվում է, որովհետև սրվում է ուկրաինական ճակատը։ Զանգեզուրյան միջանցք շրջանառողները հենց այդ նենգամիտ վիրուսն են տարածում։ Զանգեզուրյան փորացավից նրանց ավելի շատ կօգնի խորհուրդը՝ ինչպես փրկել Կարսից Բաքու այդպես էլ չբեռնված երկաթուղին։ Իսկ Հայաստանին փնտրեք կամք ու դիմադրողականություն փնտրողների ցանկում, այլ ոչ թե ուկրաինական սպասասրահի արյունոտ բորսայում, որտեղ եվրոպական նիհիլիզմն ու Արցախում կրակած թուրքական զենքը հիմա իրացվում են նույն հաջողությամբ։ Եթե կուզեք, մեր սպասման ռեժիմն ավարտվել է 44-օրյա պատերազմում, մեզ իբր տրված անվտանգային երաշխիքի ամբողջական ֆիասկոյով։ Հիմա սպասման ռեժիմում հերթը Բաքվինն է․ անգամ կարելի է օգնել Ալիևին ուկրաինական զամբյուղում ավելի հարմար տեղավորվելու համար։ Եթե դա հաջողվի, կարող եք դադարեցնել այդ անիմաստ զբաղմունքը՝ հայկական ժամանակը ալիևների ճակատագրով չափելը, որովհետև այս աշխարհում ի վերջո կան չափման ավելի կայուն միավորներ, երբ բանը հասնի պետությունների իրական բնույթը չափելուն։ Այդ ժամանակ էլ չեք զարմանա․ ինչու են միաժամանակ բարեկամ քաղաքներ դառնում մի բևեռում ղազախական Թուրքեստանն ու Շուշին, մյուսում՝ Գլենդելն ու Արցախի Մարտունին․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան