Здравствуйте! Армянского ГКЧП не получилось, как не получился он в России в 1991 году. А знаете, почему — в обоих случаях трезвость и мудрость проявил народ, который сейчас в Армении со зла называют чернью только за то, что он не верит пропагандистам с сытыми лицами и лживым прошлым. Разве можно было так промахнуться, когда вы хорошо знаете, что завтра снова придется просить голос у названных вами чернью. Но случилось то, что случилось. Что будет, вот это сейчас главное. Армения вступила в большой период внутриполитической ревизии, и вряд ли после провального переворота кто-либо избежит очной ставки. На этот раз за кулисами будет невозможно решить вопрос власти мира или войны по катастрофичному сценарию 98-го. Война исчерпала всю политическую изнанку: хотите или нет, карты будут раскрыты, да еще и в открытую и публично, поскольку Армения успела увидеть 2019 год, который еще долго будете вспоминать в этом тираническом кольце, поскольку эффект армянской люстрации больше, чем можно представить то, кто и чем распоряжался в этом фальшивом коридоре мира и войны․․․ Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ: Հայկական գեկաչեպեն չստացվեց, ինչպես չէր ստացվել դրա ռուսականը 1991-ին։ Իսկ գիտեք ինչու․ երկու դեպքում էլ սթափ ու իմաստուն գտնվեց ժողովուրդը, որին հիմա Հայաստանում չարությունից ժեխ են ասում, միայն նրա համար, որ չի հավատում սուտ անցյալով ու կուշտ դեմքերով քարոզիչներին։ Հարկ կար այդպես սայթաքել, երբ լավ գիտեք, որ վաղն էլի ձեր պիտակած ժեխից եք քվե մուրալու։ Բայց եղավ այն, ինչ եղել է։ Ինչ է լինելու, այ դա է հիմա կարևորը։ Հայաստանը մտել է ներքաղաքական ռևիզիայի մեծ փուլ և դժվար թե ձախողված հեղաշրջումից հետո որևէ մեկը խուսափի առերեսումից։ Այս անգամ անհնար կլինի կուլիսում որոշել պատերազմի, թե խաղաղության իշխանությունը 98-ի չարաղետ սցենարով։ Պատերազմը սպառել է քաղաքական բոլոր աստառները․ ուզեք, թե չուզեք, խաղաքարտերը բացվելու են, այն էլ պարզ ու հրապարակային, որովհետև Հայաստանը հասցրեց տեսնել 2019-ը թվական, որը դեռ շատ եք հիշելու բռնապետական այս շուրջկալում, որովհետև հայկական լյուստրացիայի էֆեկտն ավելին է, քան կարելի է պատկերացնել թե ովքեր և ինչեր են տնօրինել խաղաղության ու պատերազմի այդ կեղծ միջանցքում․․․ Հաջողություն:
Նվեր Մնացականյան