Здравствуйте! Защита армянской литературы в Армении, согласитесь, содержит определенный политический цинизм. Обратите внимание — громче всех шумят своей жизнью бабочки искажающие в учебниках историю и литературу. Иначе говоря, разрушается монопольный синдикат дворцовых интеллигентов, и для того, чтобы не оказаться под его руинами, нужно обратиться к нашему самому высокому — шантажу спасения Нарекаци. Да, Нарекаци высокий и космический, и останется таким после нас. Если вы хотите, то Нарек имеет библейский калибр: хотя бы не ступайте с вашим фарисейством в этот святой мир. Но и не оскверняйте путь тех, кто будет жить после вас, чтобы войти в мир Джойса, Камю, Селинджера или Сартра. Я делал это в советские годы тайно, испуганно читая «самиздат» Солженицына, потому что внутри меня разваливалась диктатура советов, а вы сейчас с лицемерием спасения нации и церкви проповедуете ту же диктатуру. Ведь точнее всего именно Нарекаци пресекает ваше ложное благочестие. И не пытайтесь искать в общечеловеческих грезах Стейнбека или Маркеса потерю самобытности армянина: цинизм именно в этом, без всякого жульничества․․․ Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ: Հայ գրականությունը Հայաստանում պաշտպանելը, համաձայնեք, որոշակի քաղաքական ցինիզմ է պարունակում։ Ուշադիր եղեք․ ամենաթունդն աղմկում են իրենց թիթեռի կյանքով դասագրքերում պատմություն ու գրականություն կեղծողները։ Այլ կերպ ասած, քանդվում է պալատական մտավորականների մենաշնորհային սինդիկատը, որի փլատակների տակ չմնալու համար էլ պետք է դիմել մեր ամենաբարձրին՝ Նարեկացուն փրկելու շանտաժին։ Նարեկացին, այո, բարձր է ու տիեզերական, և այդպիսին մնալու է մեզանից հետո։ Եթե կուզեք, Նարեկն աստվածաշնչյան տրամաչափ ունի․ գոնե այդ սուրբ աշխարհը ձեր փարիսեցիությամբ մի մտեք։ Բայց և մի պղծեք ձեզանից հետո ապրողների ճանապարհը Ջոյսի, Քամյուի, Սելինջերի կամ Սարտրի աշխարհը մտնելու համար։ Ես դա արել եմ խորհրդային տարիներին, թաքուն, վախվորած, Սոլժենիցինին ձեռագիր կարդալով, որովհետև իմ ներսում փլուզվում էր սովետների բռնապետությունը, իսկ դուք հիմա, ազգ ու եկեղեցի փրկելու երեսպաշտությամբ հենց նույն բռնապետությունն եք քարոզում։ Ախր ամենադիպուկը հենց Նարեկացին է սաստում ձեր կեղծ բարեպաշտությունը։ Եվ չփորձեք Սթայնբեկի կամ Մարկեսի համամարդկային անուրջներում հայի ինքնատիպության կորուստ որոնել․ ցինիզմը հենց դա է, առանց տարատեսակ ժուլիկությունների․․․ Հաջողություն:
Նվեր Մնացականյան