Здравствуйте! Находящийся в судебном марафоне Герой Арцаха решил из своего имущества вернуть государству 109 объектов недвижимости. Оставим то, что это очередное признание в развратном и роскошном прошлом генерала, обитавшего в духовной столице Армении с капиталом прокуратора. Но проблема сейчас не в этом, а в том, что генералу с плохим здоровьем сейчас могут помочь именно такого рода признания, а не те наемники, которые пытаются сделать из Героя Арцаха политзаключенного, а тех кто отрицает геройства генерала называют зомби не имеющими отчизны. Называйте, как хотите, если еще не поняли, что больше нет возможности за счет Арцаха удерживать власть и обогащаться по поддельному трубопроводу, по которому снабжались армянские выборы именно под угрозой генеральских маузеров. 109 объектов недвижимости были накоплены именно по этой трубе. Арцах выполнял лишь роль бронежилета для этого богатства. Значит, или избавьтесь от греха, или объясните голодающим воинам-освободителям, что многомиллионное имущество — это плата за услуги генерала, а их — мелочь войны… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Դատական մարաթոնում գտնվող Արցախի հերոսը որոշել է իր ունեցվածքից 109 անուն անշարժ գույք վերադարձնել պետությանը։ Թողնենք, որ սա Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում բդեշխի կապիտալով գեներալի հերթական ինքնախոստովանությունն է ցոփ ու շվայտ անցյալի մասին։ Բայց խնդիրը հիմա դա չէ, այլ այն, որ վատառողջ գեներալին կարող են օգնել հենց այդ որակի խոստովանությունները, այլ ոչ թե այն վարձկանները, որոնք Արցախի հերոսից փորձում են քաղհալածյալ կերտել, գեներալի հերոսությունները ուրացողներին էլ անհայրենիք զոմբիներ կոչել։ Կոչեք ինչ ուզում եք, եթե դեռ չեք հասկացել, որ փակվել է Արցախի հաշվին իշխանություն պահելու և հարստանալու կեղծ խողովակաշարը, որով սնուցվում էին հայկական ընտրությունները հենց գեներալական մաուզերների սպառնալիքի տակ։ 109 անուն գույքը հենց այդ խողովակով է կուտակվել։ Արցախն այդ հարստության ընդամենը բրոնեժիլետն էր։ Որեմն կամ ազատվեք մեղքից, կամ էլ բացատրեք սովյալ ազատամարտիկներին, որ բազմամիլիոն ունեցվածքը գեներալի ծառայության գինն է, իրենցը՝ պատերազմի մանրադրամը․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան