Здравствуйте! Новоизбранный президент Украины сразу после вступления в должность начал наказывать нелегально разбогатевших чиновников. Закон, которым хочет воспользоваться Зеленский, если не будет заблокирован конституционным судом, предусматривает конфискацию нелегально приобретенных активов. В Армении о борьбе с казнокрадством было объявлено намного раньше, еще на уровне революции. Были предприняты даже специальные действия с нашумевшей демонстрацией разоблачений — одно из них с участием генерала, обвиняемого в скандальном расхищении, около года находится на пути из тюрьмы в больницу и обратно. На Украине предъявлено обвинение Порошенко, в Армении в судят второго президента, конечно, по линии нелегального обогащения, но в первую очередь по обвинению в свержении конституционного строя. И если вдруг выяснится, что нелегальное обогащение более недоказуемо, чем свержение конституционного строя ценой жертв и искалеченных судеб, то придется предать земле восстанавливающий социальную справедливость единственный армянский прецедент на постсоветском пространстве, и эту весть, уверен, отпразднуют в Киеве с монопольными сладостями «Рошен»… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Ուկրաինայի նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելուն պես ձեռնամուխ է եղել ապօրինի հարստացած պաշտոնյաներին պատժելու գործին։ Օրենքը, որից ուզում է օգտվել Զելենսկին, երկրի սահմանադրական դատարանում չարգելափակվելու դեպքում, նախատեսում է ապօրինի ձեռք բերված ակտիվների բռնագրավում։ Հայաստանում գանձագողության դեմ պայքարի մասին հայտարարվել է ավելի վաղ՝ հեղափոխության մակարդակով։ Եղան անգամ հատուկ գործողություններ բացահայտումների աղմկոտ ցուցադրությամբ, որոնցից մեկը մի շարք սկանդալային յուրացումներով մեղադրվող գեներալի մասնակցությամբ շուրջ մեկ տարի է գտնվում է բանտից հիվանդանոց, հիվանդանոցից բանտ ճանապարհին։ Ուկրաինայում մեղադրանք է առաջադրվել Պորոշենկոյին, Հայաստանում դատական պրոցեսում է երկրորդ նախագահը, իհարկե ապօրինի հարստացման հետագծով, բայց նախևառաջ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Եվ եթե հանկարծ պարզվի, որ ապօրինի հարստացումն ավելի անապացուցելի է, քան սահմանադրական կարգը տապալելը զոհերի և խեղված ճակատագրերի գնով, ապա հարկ կլինի հողին հանձնել հետխորհրդային տարածքում սոցիալական արդարությունը վերականգնող միակ հայկական նախադեպը, որի աչքալուսանքը, վստահ եմ, կնշեն Կիևում, Ռոշենի մենաշնորհային քաղցրավենիքով․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան