Здравствуйте! Программа, в которой представитель Республиканской партии говорил об исторической встрече Сержа Саргсяна и Никола Пашиняна, год назад понравилась около трем десяткам граждан. Количество тех, кому она не понравилась, с крайне горькими комментариями, было во сто крат больше. Спустя год после ухода республиканцев из власти горечь этой статистики так же продолжает оставаться основным показателем отношения общества к бывшим руководителям Армении. Почему и когда накопилась эта доза ненависти, теперь излишне объяснять, поскольку игра закончилась. Говоря футбольным языком, Армения из подгруппы политической и экономической коррупции уже год как вышла в высшую лигу демократии, и это последний шанс. Необходимо лишь понять, что этот последний шанс дан уже всем, в том числе и отверженным революцией. Только в этом надо признаться понятным, классическим способом, как это сделал третий президент Армении в 2018 году, за день до годовщины Геноцида армян… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պատմական հանդիպման մասին հանրապետական կուսակցականի մասնակցությամբ հաղորդումը հավանել էր մոտ երեք տասնյակ քաղաքացի․ չհավանողների թիվը՝ ահագին դառը մեկնաբանություններով, հարյուրապատիկ անգամներ շատ էր։ Հանրապետական իշխանության հրաժարականից մեկ տարի անց էլ այս վիճակագրության դառնությունը շարումակում է մնալ Հայաստանի նախկին կառավարիչների հանդեպ հանրային վերաբերմունքի հիմնական ցուցիչը։ Ինչու և երբ է հասցրել կուտակվել ատելության այդ չափաբաժինը, հիմա ավելորդ է բացատրելը, որովհետև խաղն ավարտված է․ ֆուտբոլի լեզվով Հայաստանը քաղաքական և տնտեսական կոռուպցիայի ենթախմբից, արդեն մեկ տարի է դուրս է եկել ժողովրդավարության բարձրագույն լիգա, ի դեպ, վերջին հնարավորությամբ։ Ընդամենը հասկանալ է պետք, որ վերջին հնարավորությունը արդեն բոլորինն է, այդ թվում և հեղափոխությամբ մերժվածներինը․ միայն թե դա խոստովանել է պետք, պարզ, դասական խոստովանությամբ, ինչպես դա արեց Հայաստանի երրորդ նախագահը, 2018 թվականին, Հայոց Եղեռնի տարելիցից մեկ օր առաջ․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան