Здравствуйте! В Армении друг за другом показали два фильма о трагедии первого марта. Один — заказной, другой – запрещенный на протяжении десяти лет. Только этого обстоятельства достаточно, чтобы не сравнивать друг с другом эти фильмы. Заказчик нового фильма сегодня находится под арестом и в поиске оправдания. Запрещенный фильм – кропотливый труд интеллектуала с описанием пролитой во время захвата власти крови, и имеет только библейское объяснение – не убий. Но как бы ни были полны горечью глаза матери, потерявшей сына, вопрос будет оставаться раскаленным, и фильмы нас не спасут от воспоминаний о самой тяжелой трагедии в нашей новейшей истории. Так, что же останется от этой информационной бури, если она не приобретает силу закона, если хотите с мощью судебника, в котором черным по белому написано: в Армении закончилось время власти, имеющей цену крови, в противном случае будут появляться новые фильмы с более трагическим сюжетом… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Մարտի մեկի ողբերգության մասին Հայաստանում հաջորդաբար երկու ֆիլմ ցուցադրվեց․ մեկը պատվիրված, մյուսը տասը տարի արգելված։ Միայն այս հանգամանքը բավարար է այդ ֆիլմերը չհամեմատելու համար։ Նորի պատվիրողն այսօր կալանքի տակ է և արդարացում փնտրելու ճանապարհին։ Արգելվածը պարզ մտավորականի չարչարանք՝ իշխանազավթության արյան նկարագրությամբ, որ միայն աստվածաշնչյան բացատրություն ունի՝ մի սպանիր։ Ինչքան էլ ծանր է նստվածքը որդեկորույս մոր հայացքում, հարցը մնում է կրակի վրա և ֆիլմերը մեզ բնավ չեն փրկի մեր նորագույն պատմության ամենածանր հիշողությունից։ Ուրեմն ինչ կմնա տեղեկատվական այս փոթորիկից, եթե այն չի վերածվում իրավունքի ուժի, եթե կուզեք դատաստանագրքի զորությամբ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է․ ավարտվել է Հայաստանում արյան գին ունեցող իշխանության ժամանակը, հակառակ դեպքում նոր ֆիլմեր կծնվեն, ավելի ողբերգական տեսարաններով․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան