Здравствуйте! Заметили, какой чувствительный и возможно опасный период сравнений настоящего и прошлого мы переживаем. Человек в прошлом и сейчас, жизнь в прошлом и сейчас, вчерашние и сегодняшние надежды. Многие точно путаются, и уже запутались в этом бессмысленном лабиринте сравнений. Не говоря уже о тех коварных философствованиях, которые повсюду продают опоздавшие на армянский поезд политические обижники. Их необходимо забыть, потому что все суждения лишние, если вы не убедились, что революция уже вернула гражданину оскверненное в прошлом право на жизнь. А сейчас не является ли заблуждением взваливание на плечи революционного чиновника ответственности за использование этого права. Вот именно здесь вспомните прошлое, поскольку это может определенно превратить его в коррупционера, вновь перепродающего ваше освобожденное право на жизнь, а через этот ад мы уже проходили… Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Նկատել եք, ներկայի և նախկինի համեմատությունների ինչ զգայուն, մի գուցե նաև վտանգավոր շրջան ենք ապրում։ Այսինչը նախկինում և հիմա, կյանքը նախկինում և հիմա, հույսը նախկինում և հիմա։ Հաստատ շատերը կխճճվեն, և խճճվում են այդ անպտուղ համեմատականի լաբիրինթոսում․ էլ չեմ ասում այն նենգամիտ փիլիսոփայությունները, որ ամենուր վաճառում են հայկական գնացքից ուշացած քաղաքական աբիժնիկները։ Մոռանալ է պետք նրանց, որովհետև ավելորդ են բոլոր դատողությունները, եթե չեք համոզվել, որ հեղափոխությունը քաղաքացուն արդեն վերադարձրել է ապրելու նախկինում պղծված իրավունքը։ Մոլորություն չէ արդյոք այդ իրավունքից օգտվելու պատասխանատվությունը հիմա էլ դնել հեղափոխական պաշտոնյայի ուսերին։ Այ, այստեղ հիշեք անցյալը, որովհետև դա նրան հաստատ կարող է ապրելու ձեր ազատագրած իրավունքը նորից վերավաճառող կաշառակերի վերածել․ իսկ այդ դժողքով մենք արդեն անցել ենք․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան