Здравствуйте! Вторая порция прослушки ключевых официальных лиц Армении, которая на этот раз была преподнесена на предвыборном блюдце, не вызвала политического цунами. Можно, конечно, приписать это стабильному иммунитету революции, но не это существенно, поскольку все знают, что когда приходит время зарезать свинью, животные инстинкты проявляются более неистово. Вы, наверное, заметили, что визг свиньи, которую должны зарезать, заполняет все вокруг, и может даже вызвать жалость к невинному животному. Вся проблема в том, что революция становится непреходящей ценностью именно тогда, когда жалость не превращается в бумеранг или в разменную монету для спасения свиньи. Здесь предыдущие уж точно позлорадствовали бы, если бы глава государства не владел постреволюционной анатомией справедливости. Плохо то, что революционеры прежде всего должны знать об угрозах, исходящих от потопленного ими же корабля, которые могут превратиться из простого инстинктивного визга в лишенный отчизны заговор — и наплевать на то, что на алтарь положена единственная за 700 лет арцахская победа. Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Հայաստանի առանցքային պաշտոնյաների գաղտնալսման երկրորդ չափաբաժինը, որ այս անգամ մատուցվեց նախընտրական սկուտեղով, չբերեց քաղաքական ցունամիի։ Կարելի է, իհարկե, դա վերագրել հեղափոխության հաստատուն իմունիտետին, բայց դա չէ էականը, որովհետև բոլորը գիտեն, երբ գալիս է խոզը մորթելու պահը, կենդանական բնազդները շատ ավելի կատաղի են դրսևորվում։ Նկատել եք, երևի, թե մորթի գնացող խոզի ճղճղոցը ինչպես է աշխարհը բռնում, անգամ կարող է գութ առաջացնել անմեղ կենդանու հանդեպ։ Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությունները մնայուն արժեք են դառնում հենց այն ժամանակ, երբ գութը չի վերածվում բումերանգի, կամ խոզին փրկելու մանրադրամի։ Այստեղ նախկինները հաստատ կչարախնդային, եթե երկրի ղեկավարը չտիրապետեր հետհեղափոխական արդարադատության անատոմիային։ Վատն այն է, որ առաջինը հեղափոխականները պետք է իմանան իրենց իսկ խորտակած նավի վտանգները, որոնք պարզ բնազդային ճղճղոցից կարող են վերածվել անհայրենիք դավադրության, թքած, թե զոհասեղանին դրված է յոթհայրուրամյա դադարից հետո արցախյան միակ հաղթանակը․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան