Здравствуйте! В предвыборный дискурс Армении внесен порочный стандарт, который пока что сопровождается лишь бесстыдной подменой понятий об Арцахе и армии. А нам казалось, что лживые времена, когда к власти приходили на плечах солдата и теме войны, прошли. Герой войны совершил бесспорную ошибку, сравнив освободительную борьбу и революцию, но неужели ответом на это является жалкая спекуляция о том, что режим Пашиняна более опасен, чем Азербайджан. В этом случае, на чьей совести невинная кровь апрельской войны. Если не видите связь между восставшим гражданином и безопасностью Арцаха, то не увидите и вину членов ОДКБ, вооружающих Азербайджан. Только не говорите, что вооружают и Армению. Это более подлый торг за счет наших молодых жизней. А почему не говорите о капканах казанского документа, когда отмечают, что Хачатуров и другие являются сообщниками убийств первого марта. В конце концов, азербайджанский солдат в один день вернется с границы домой, поскольку знает, что стоящий перед ним защищает родину. Неприятнее, когда знаешь, что армянин останется на границе, как во время апрельского испытания, независимо от того, какой торг идет в ереванском закулисье… Удачи!
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Հայաստանի նախընտրական դիսկուրսում արատավոր նշաձող է ներմուծվել, որն առայժմ ուղեկցվում է Արցախի ու բանակի մասին անամոթ նենգափոխությամբ։ Իսկ մեզ թվում էր, պատերազմի ու զինվորի ուսերին իշխանության գալու անազնիվ ժամանակներն անցել են։ Պատերազմի հերոսն հաստատ սայթաքել է ազատամարտն ու հեղափոխությունը համեմատելիս, բայց միթե դրա պատասխանը Փաշինյանի վարչախումբն ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանը ողորմելի շահարկումն է։ Այդ դեպքում ում խղճին է ապրիլյան պատերազմի անմեղ արյունը։ Եթե չեք տեսնում ըմբոստ քաղաքացու և Արցախի անվտանգության կապը, ապա չեք տեսնի նաև ՀԱՊԿ անդամների Ադրբեջանին զինելու մեղքը։ Միայն չասեք, թե զինում են նաև Հայաստանին։ Դա ավելի ստոր առևտուր է մեր ջահել կյանքերի հաշվին։ Կամ ինչու չեք խոսում կազանյան փաստաթղթի որոգայթներից, երբ ասում են Խաչատուրովն ու մյուսները հանցակից են մարտի մեկի սպանություններին։ Ի վերջո, ադրբեջանցի զինվորը մի օր սահմանից տուն է գնալու, որովհետև գիտի, որ դիմացինը հայրենիք է պաշտպանում։ Ավելի տհաճ է, երբ գիտեք, որ հայը կմնա սահմանին, ինչպես ապրիլյան փորձությանը, անկախ նրանից՝ ինչ քաղաքական առևտուր է երևանյան ճեմասրահներում․․․ Հաջողություն:
Նվեր Մնացականյան