Здравствуйте! Выражение «водная мафия» в Армении впервые прозвучало на заседании правительства, хотя существование монополии на воду уже на протяжении десятилетий не новое для Армении явление. Более того, никто все еще не отчитал того болвана-олигарха, который мало того, что отнял у крестьянина его ежедневную порцию воды и беспощадно залил её в свои рыбоводческие фермы, но и пустил эту награбленную воду нашему недоброжелателю-соседу, в прямом смысле слова осквернив весь богоданный смысл нашего водного богатства. Может хоть кто-то поверить в то, что Армения нуждается лишь в 25% ее водных ресурсов, в то время, как земледелец той же Армении сегодня лишен воды и находится на пороге нищеты, а араратский водный бассейн засушен. Между тем, недалек тот день, когда у Армении будут просить воду, как у Кувейта — нефть, или как просят газ у России. А мы еще и выжимаем воду из Севана, поскольку несколько оплывших рыбьим жиром одиозных персонажей алчно богатеют за счет будущего Армении…Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ։ Ջրի մաֆիա արտահայտությունը կառավարության նիստում հնչեց առաջին անգամ, թեև ջրային մոնոպոլիան նորություն չէ Հայաստանում արդեն տասնամյակներ. ավելին, դեռ ոչ ոք չի սաստել այն բթամիտ օլիգարխին, որը քիչ է խլել է գյուղացու ջուրը հանապազօրյա ու անխնա լցրել իր ձկնաբուծարանները, հետն էլ իր մսխած ջուրը բաց թողել մեր ոչ բարեկամ հարևանին՝ բառի բուն իմաստով պղծելով մեր ջրային հարստության ողջ աստվածատուր իմաստը։ Կարող է մեկը հավատալ, որ մեր ջրային ռեսուրսի միայն քսանհինգ տոկոսի կարիքն ունի Հայաստանը, իսկ նույն Հայաստանի հողի մշակն այսօր ջրազուրկ է ու աղքատացած, արարատյան ջրավազանն էլ ջրքամված։ Մինչդեռ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանից ջուր են խնդրելու, ինչպես Քուվեյթից նավթ, կամ ռուսներից գազ են խնդրում այսօր։ Իսկ մենք դեռ Սևանն ենք քամում, որովհետև ձկան յուղով ճարպակալած մի քանի օդիոզներ ընդամենը անհագ հարստանում են Հայաստանի ապագայի հաշվին…Հաջողություն։
Նվեր Մնացականյան