Представляете, какой тяжелый период ожидает референтов первых лиц: интересно, после этих интриг кто из них напишет спасающую от пустоты первую речь. Ему будет очень полезно помнить, что мы уже провалили две конституции, в том числе и право на третий провал …Удачи!
Բարեւ Ձեզ: Ներքաղաքական ինտրիգը Հայաստանում մոտենում է կարմիր գծին. կարծես ամեն ինչ իր հունով է գնում. միայն վատ է, որ գիտես խաղի արդյունքը, բայց ստիպված ես սպասել սուլիչի ձայնին, որից հետո իշխանության ժամանակը կսկսի կարգավորվել արդեն վարչապետի վահանակից։ Ի դեպ, վահանակը չի փոխում հասցեն։ Իսկ մտածել եք, ով է տեր կանգնելու հետինտրիգային ժամանակին, չէ որ դա անխուսափելի է, երբ կպարզվի, որ ձեր սպասումը ընդամենը մի տաք ձմեռ էր ՝ կեղծ օրակարգով։ Պատկերացնում եք, ինչ ծանր շրջան է սպառնում երկրի առաջին դեմքերի ռեֆերենտներին. տեսնես նրանցից ով է գրելու հետինտրիգային դատարկությունը փրկող առաջին ճառը. նրան շատ օգտակար կլինի հիշել, որ մենք երկու սահմանադրություն արդեն ձախողել ենք, երրորդը տապալելու իրավունքը նույնպես… Հաջողություն: