Здравствуйте! Звание Национального героя, пожалуй, во всех странах, считается наивысшим и, как правило, присуждается исключительно избранным. Аргентинский миллиардер Эдуардо Эрнекян стал шестнадцатым Национальным героем Армении. В этом списке его можно сравнить с нашим другим магнатом – Кирком Керкоряном. Что же подсказывает сравнение инвестиций наших национальных героев в Армении. Напомню, что сотни миллионов пожертвований Кирка Керкоряна дошли до нас в час нашего спасения, когда опустившейся в результате разрушительного землетрясения на колени Армении необходимо было встать на ноги.
Сегодня деньги армян, ставшие воплощением скромности и доброты без ожидания прибыли, стали жилыми домами, школами, дорогами. А помните, через какое время после присуждения звания Национального героя он принял свою награду в резиденции президента Армении, один и в повседневной скромной одежде. Миллионные инвестиции Эрнекяна, имеющие жизненно важное значение для Армении и, тем не менее, преследующие бизнес интерес, стали громкими названиями нашей экономики. Могу перечислить: вина Эрнекяна, плантации, гостиницы, аэропорты…
Это именно тот случай, когда присуждаемое избранным высшее звание национального героя может вызвать ревность наших местных богачей. И, конечно, если дело дойдет до сравнений, то они тоже могут представить примеры крупных инвестиций, например, в виде гигантских торговых центров, обороты которых удивят как аргентинских, так и американских армян. Один из наших даже раздает бесплатный хлеб: скажете, что это менее героический поступок, отнюдь нет. Но он же может когда-нибудь, будучи навеселе, с высоты своего богатства сказать: «Эрнек (повезло) тебе, Эрнекян…». Удачи!
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Ազգային հերոսը երևի աշխարհի բոլոր պետություններում է բարձրագույն կոչում, և որպես կանոն տրվում է բացառապես ընտրյալներին։ Արգենտինահայ միլիոնատեր Էդուարդո Էռնեկյանը դարձավ Հայաստանի տասնվեցերորդ ազգային հերոսը։ Այդ խմբում նա, թերևվս համեմատելի է մեր մյուս մագնատի՝ ամերիկահայ Քըրք Քըրքորյանի հետ։ Հիմա ինչ է հուշում մեր սփյուռքահայ ազգային հերոսների Հայաստանում կատարած ներդրումների համեմատությունը։ Հիշեցնեմ. Քըրք Քըրքորյանի հարյուրավոր միլիոնների նվիրաբերությունները մեզ հասան մեր փրկության ժամին, երբ աղետալի երկրաշարժից հետո ծնկաչոք Հայաստանին ոտքի կանգնել էր պետք։ Այսօր համեստության և բարության մարմնացում դարձած հայի փողերը՝ շահույթի զերո տոկոս հաշվարկով դարձան ավերակներին փոխարինող բնակելիներ, դպրոցներ, ճանապարհներ։ Իսկ հիշում եք, ազգային հերոսի կոչմանն արժանանալուց ինչքան հետո նա ընդունեց պարգևը՝ Հայաստանի նախագահի նստավայրում, միայնակ, իր ամենօրյա պարզ հագուստով։ Էռնեկյանի միլիոնավոր ներդրումները, անշուշտ Հայաստանի համար կենսական նշանակության, այդուհանդերձ բիզնես հետաքրքրությամբ, այսօր մեր տնտեսության հնչեղ անուններ են դարձել. կարող եմ թվարկել Էռնեկյանի գինիները, պլանտացիաները, հյուրանոցները, օդանավակայանները…Ահա այստեղ է, որ բացառապես ընտրյալներին տրվող ազգային հերոսի բարձրագույն կոչումը կարող է շարժել մեր ներսի մեծահարուստների խանդը։ Եվ իրոք, եթե բանը հասնի համեմատվելուն, նրանք էլ կարող են ներկայացնել մեծածավալ ներդրումներ՝ օրինակ այնպիսի գիգանտ խանութների տեսքով, որոնց շրջանառությունը կզարմացներ թե արգենտինահայերին, թե ամերիկահայերին։ Մերոնցից մեկն անգամ ձրի հաց է բաժանում աղքատներին. կասեք պակաս հերոսություն է, բնավ ոչ. բայց նա կարող է չէ, մի օր, մի քիչ գինով տրամադրությամբ, իր հարստության գմբեթից ասել. էռնեկ քեզ, Էռնեկյան… Հաջողություն:
Նվեր Մնացականյան