Здравствуйте! Армения предлагает Диаспоре новый формат взаимодействия, которым будет руководить Всеармянский совет.
Судя по уже прозвучавшим мнениям, Армения не скрывает, что очень нуждается в поддержке Диаспоры, несмотря на признание того факта, что Диаспору как таковую, кроме переживших Геноцид, составляют и тысячи отчужденных в последние десятилетия из Армении, многие из которых оставили свои дома со слезами на глазах, продав остатки имущества, чтобы уехать из обретшей независимость Родины.
Знаем ли мы, живущие в Армении, особенно те, кто руководит нашей жизнью и бытом, куда уехали эти люди и как у них сложилась судьба. Теперь представьте, что иронией той же судьбы многие из них приглашены на ереванский форум в качестве лиц, достигших успеха в диаспоре, и по нашей же просьбе, потенциальных на сегодняшний день медиаторов отношений между Арменией и диаспорой. Что бы это означало, простили ли они нас? Не случайно, что представляющий диаспору Арам Первый указал на самый больной нерв, подсказав Всеармянскому совету ту отправную точку, откуда и надо начать покаяние: в противном случае армянин из Диаспоры останется, как это и было по сей день, приносящим в страну деньги, а не членом семьи… Удачи!
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Հայաստանը Սփյուռքին գործակցային նոր ձևաչափ է առաջարկում, որը ղեկավարելու է համահայկական խորհուրդը։ Դատելով արդեն հնչած կարծիքներից, Հայաստանը չի թաքցնում, որ Սփյուռքի աջակցության կարիքը շատ է զգում, չնայած այն խոստովանությանը, որ հայկական Սփյուռք ասվածը բացի Մեծ Եղեռնի բեկորներից, կազմված է նաև վերջին տասնամյակներին Հայաստանից օտարվածներով, որոնցից շատերն իրենց տները թողել են արցունքն աչքերին, նորանկախ Հայաստանը լքելու համար վաճառելով իրենց ունեցվածքի վերջին փշրանքները։ Հայաստանում ապրողներս, և հատկապես ապրողներիս կյանքն ու կենցաղը կառավարողները գիտեն արդյոք ՝ ուր գնացին նրանք, ինչ ճակատագիր է նրանց բաժին հասել։ Հիմա պատկերացրեք նույն ճակատագրի հեգնանքով նրանցից շատերը երևանայան համաժողովի հրավիրյալների շարքերում են որպես Սփյուռքում հաջողության հասած անհատներ, և մեր այսօրվա խնդրանքով Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների պոտենցիալ կարգավորողներ։ Ինչ է ՝ ներել են մեզ նրանք. երևի պատահական չէր, որ հենց Սփյուռքի հովվապետը՝ Արամ առաջին կաթողիկոսը մատը դրեց այդ գերցավոտ նյարդին՝ համահայկական խորհրդին հուշելով մեկնակետը, որտեղից պետք է սկսել ապաշխարհանքը, հակառակ դեպքում սփյուռքահայը կմնա փող բերող, այլ ոչ թե տան անդամ, ինչպես եղել է առ այսօր… Հաջողություն:
Նվեր Մնացականյան