Здравствуйте! Встреча министров иностранных дел Армении и Азербайджана завершилась неясной договорённостью о проведении в конце года встречи президентов.
Помните известный монолог Райкина: дайте мне справку, что нужна справка?
Если бы не проливалась кровь невинных, то можно было бы и не жалеть, что переговорщики избрали эту туманную перспективу.
Конец года — это ещё пять-шесть месяцев, и число убитых, которые к этому времени будут положены на этот стол жертвоприношений, неизвестно. Плохо, что в Армении и Азербайджане существует разное и возможно противоположное восприятие ответственности за это переговорщиков.
В Азербайджане, скорее всего, поняли, что война тоже зашла в тупик, но продолжают стрелять, потому что эта стрельба из засады остаётся единственно возможным способом существования нынешнего Азербайджана.
В Армении, по сути, поняли, что даже если Азербайджан прекратит провокации на границе, это не облегчит тяжесть проблемы, поскольку те, кто решает судьбу Арцаха, никогда не признают разницу между нападением Азербайджана и обороной Армении.
Тогда, что же делать, если вся тяжесть войны ложится на плечи Армении?
Великий армянский поэт сказал, что государство принадлежит властвующим, но во время войны его называют Родиной и возвращают нам. Если эта истина отрезвляет, то настало время переложить груз войны и на плечи тех сорока-пятидесяти семей, которые распоряжаются львиной долей валового продукта Армении. Лимит нищего безграничен, но в один день его может не хватить, чтобы защитить их имущество… Удачи!
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է տարեվերջին նախագահների հանդիպում անցկացնելու վերաբերյալ անորոշ համաձայնությամբ։ Հիշում եք Ռայկինի հայտնի մոնոլոգը. անհրաժեշտ է տեղեկանք ՝ տեղեկանք գրելու համար։ Եթե անմեղ արյունը չթափվեր, կարելի էր չափսոսալ, որ բանակցողներն այս ամորֆ հեռանկարն են ընտրել։ Տարեվերջ ասածը հինգից վեց ամիս է, անհայտ է կորստի չափը, որ կդրվի տարեվերջյան զոհասեղանին։ Շատ վատ է, որ զոհերի համար բանակցողների մեղսակցության տարբեր, մի գուցե հակադիր ընկալումներ կան Հայաստանում և Ադրբեջանում։ Ադրբեջանում հավանաբար հասկացել են, որ փակուղի է մտել նաև պատերազմը. բայց շարունակում են կրակել, որովհետև դարանակալ կրակոցն այս Ադրբեջանի գոյության միակ միջոցն է մնացել։ Հայաստանում ըստ երևույթին հասկացել են, որ եթե անգամ Ադրբեջանը դադարեցնի սադրել սահմանը, միևնույնն է ՝ խնդրի ծանրությունը դրանից չի փոխվում, որովհետև Արցախի ճակատագիրը որոշողները երբեք չեն խոստովանի Ադրբեջանի կրակելու և Հայաստանի պաշտպանվելու տարբերությունը։ Ուրեմն ինչ անել պատերազմի բեռը ՝ միայն Հայաստանի ուսերին մնալու դեպքում։ Հայերի մեծագույն պոետներից մեկն ասել է. պետությունը իշխանավորինն է. պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք և հանձնում մեզ։ Եթե այս ճշմարտությունը սթափեցնող է, ապա ժամանակն է պատերազմի բեռը տեղափոխել նաև այն արտոնյալ 40, 50 ընտանիքների ուսերին, որոնք տնորինում են Հայաստանի համախառն արդյունքի առյուծի բաժինը. չքավորի լիմիտն անսպառ է, բայց մի օր կարող է չհերիքել ՝ նրանց ունեցվածքը պաշտպանելիս։ Հաջողություն:
Նվեր Մնացականյան