Հունիսի 1-ին ժամը 15-16-ի միջակայքում Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում ուժին կարկուտ է տեղացել։ Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղում կարկտահատիկները եղել են մինչև հավկիթի մեծության։ Լեռնանցք գյուղի բնակիչներից մեկը համացանցում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է կարկտահատիկների մեծությունը։ Նա նաև նշել է, որ կարկուտը լուրջ վնասներ է պատճառել գյուղի ցանքատարածություններին ու այգիներին։ …