Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտնել է,որ հայկական կողմը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով քննարկումներում չի դիտարկել եւ չի դիտարկելու Ադրբեջանին միջանցք տրամադրելու վերաբերյալ հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքի շուրջ բանակցություններում կա առաջընթաց, Մհեր Գրիգորյանը վստահեցրել է՝ կամ կլինի ապաշրջափակում հայկական սուվերեն …