Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Օհանյանը «առևանգել է» Իտալիային նախապատրաստվող Ուիլյամսի դստերը

Օհանյանը «առևանգել է» Իտալիային նախապատրաստվող Ուիլյամսի դստերը

Հանրահայտ Reddit կայքի հիմնադիր, ամերիկացի ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանը Instagram- ում կիսվել է դստեր՝ Օլիմպիայի հետ Ֆրանսիայում իր արձակուրդի լուսանկարներով:

Մինչ Ալեքսիսի կինը՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, մարզվում էր Իտալիայի առաջիկա բաց առաջնությանը մասնակցելու համար, հայրն ու դուստրը միասին ժամանակ էին անցկացնում:

Օհանյանը լուսանկար է տեղադրել, որում դուստրը գրկել է նրան ծովի ֆոնին:

«Հիանալի առավոտ արկածների համար՝ ամենաերիտասարդ Օհանյանի հետ»,- այսպես է մակագրել նա լուսանկարը:

Օհանյանն ու դուստրը նաև ֆուտբոլ են խաղացել: Հրապարակված լուսանկարում հայրը փորձում է գոլ բաց չթողնել Օլիմպիայի հարվածից հետո:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ալեքսիս Օհանյանը իր բաժանորդներին ներկայացրել է իր սեփական հայկական կոնյակի ապրանքանիշը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …