Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Թող Փաշինյանը պատասխանի այդ հարցերին. Սատանովսկին՝ հայկական եկեղեցու գմբեթը քանդելու մասին

Թող Փաշինյանը պատասխանի այդ հարցերին. Սատանովսկին՝ հայկական եկեղեցու գմբեթը քանդելու մասին

Ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈԻՆ տված հարցազրույցում մեկնաբանել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ոչնչացումը:

Սատանովսկին հայտարարել է, որ այն մասին, թե ինչ է կատարվում Արցախի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, պետք է հարցնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Ես կարող եմ ձեզ ասել, թե ինչ պետք էր անել: Պետք էր չհանձնել Շուշին: Դրանից հետո ես մի մեծ վերջակետ եմ դնում և մեկնաբանությունների համար ուղարկում եմ Փաշինյանի մոտ: Մի մարդու համար, որը եղել է Արցախում, այդ թվում՝ Շուշիում, կարծում եմ՝ իմաստ չունի քննարկել ռազմական արշավից հետո կորցրածը, չնայած արցախցի զինվորականների հերոսությանը: Ուստի, թող Փաշինյանը պատասխանի այդ հարցերին, որն անմիջական պատասխանատվություն է կրում կատարվածի համար: Անձնական (պատասխանատվություն – խմբ.), Չնայած նա հերքում է դա»,- ասել է Եվգենի Սատանովսկին ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈԻՆ տված հարցազրույցում:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահը նաև ավելացրել է, որ Հայաստանը ստացել է իր ղեկավարների գործունեության այնպիսի արդյունք, ինչպիսի ղեկավարների որ ընտրել է:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈԻՆ տված հարցազրույցում ռուս հեռուստահաղորդավար և շոումեն Դմիտրի Դիբրովը մեկնաբանել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …