Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայերը ոչ թե փողի, այլ ազգային պետության կարիք ունեն. Թևան Պողոսյան Տեսանյութ

Հայերը ոչ թե փողի, այլ ազգային պետության կարիք ունեն. Թևան Պողոսյան Տեսանյութ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է, որ 1991 թ.-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր հայկական պետականության հիմնական սխալը պետության և հասարակության զարգացման սխալ շեշտադրումներն էին:

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Պողոսյանը հայտարարել է, որ Հայաստանի զարգացումը պետք է հիմնված լինի ազգային պետության գաղափարի, այլ ոչ թե բարեկեցության վրա:

«Ցավում եմ, որ մենք «ազգայինը» չենք ներմուծել մեր պետականության գաղափարի մեջ: Փոխարենը մենք ընտրել ենք «բարեկեցությունը»: Հիմա մարդիկ ընտրություն կատարելիս առաջնորդվում են այն հարցով, թե ու՞մ ղեկավարության օրոք են իրենք ավելի լավ ապրել: Եթե ​​ազգային գաղափարը լիներ ուշադրության կենտրոնում, անհատներն այդքան կարևոր չէին լինի»,- ասել է Պողոսյանը:

Ըստ փորձագետի, այդ պատճառով է, որ մարդկանց մոտ հաճախ հարց է առաջանում. Ի՞նչ է հայրենիքն առհասարակ, որտե՞ղ են ավարտվում նրա սահմանները, պե՞տք է արդյոք այն պաշտպանել:

«Եթե վաղը հարձակվեն Կապանի վրա, ոմանք իրենց կհարցնեն՝ Կապանը հայրենի՞ք է: Ցավոք, մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որ Ավանը նվաճելու դեպքում Սայաթ Նովա փողոցի բնակիչները չեն գնա Ավանը պաշտպանելու»,- կարծում է փորձագետը:

Թևան Պողոսյանը գտնում է նաև, որ հայ հասարակությունն այժմ պետք է համախմբվի ազգային գաղափարի շուրջ և դադարի բաժանվել տարատեսակ չափորոշիչներով:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Թևան Պողոսյանը մեկնաբանել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ 2021 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ միասնական ճակատով:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …