Thursday , April 18 2024
amru
Home / Լրահոս / Փաստաբանները հրապարակել են Ադրբեջանում սպանված 19 հայ գերիների անունները

Փաստաբանները հրապարակել են Ադրբեջանում սպանված 19 հայ գերիների անունները

Իրավապաշտպան և փաստաբան Արտակ Զեյնալյանը հրապարակել է այն հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակը, որոնք խոշտանգվել և սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից:

Արտակ Զեյնալյանի խոսքով` 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, հայ խաղաղ բնակիչները և զինվորականները շարունակում էին պատանդ մնալ Ադրբեջանում: 19 մարդ է սպանվել: Քաղաքացիական անձանց մեջ կան նաեւ կանայք:

Քաղաքացիական անձինք.
Էդուարդ Շահգելդյան, Արսեն Ղարախանյան, Բենիկ Հակոբյան, Էլենա Հակոբյա, Սերժիկ Վարդանյան, Էլլա Վարդանյան, Գենադի Պետրոսյան, Յուրիկ Ասրյան, Միշա Մովսիսյան, Անահիտ Մովսիսյան, Նինա Դավթյան, Միշա Մելքումյան:

Զինծառայողներ.
Էրիկ Մխիթարյան, Գագիկ Մկրտչյան, Արայիկ Պողոսյան, Վարդգես Ղազարյան, Յուրի Ադամյան, Արթուր Մանվելյան, Նարեկ Բաբայան

Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը գերեվարվածների խոշտանգումների և սպանության փաստերը ներկայացրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ հայրենիք վերադարձած հայ ռազմագերիները պատմել են 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական գերության մեջ գնվելու մասին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …