Tuesday , April 23 2024
amru
Home / Լրահոս / ՀՀ վարչապետը «ճակատագրական» սայթաքում է կատարել . Տեսանյութ

ՀՀ վարչապետը «ճակատագրական» սայթաքում է կատարել . Տեսանյութ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում խոսելով բնակչության պատվաստման անհրաժեշտության մասին, խոսել է պատվաստումներից հետո կողմնակի ազդեցությունների և հնարավոր մահերի մասին:

«Ասում են, որ պատվաստվել է 200 միլիոն մարդ, և նրանցից մոտ 200-ը զգացել են տկարություն, և նույնիսկ արձանագրվել են մահվան դեպքեր։ Այսօր ես մտածեցի, որ եթե 200 միլիոն մարդ սովորական ջուր խմի, նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնք իրենց վատ կզգան, և մարդիկ, որոնք կմեռնեն, որովհետև, բարեբախտաբար, մարդիկ մահանում են … Ցավոք, կներեք, ցավոք, մարդիկ մահանում են», – ասել է Փաշինյանը:

Նա կոչ է արել չտրվել պատվաստումների դեմ հնչող կոչերին։ Փաշինյանը պետական պաշտոնյաներին հորդորել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ և այդ մասին պատմել հանրությանը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …